News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 25
USD
450.71
EUR
480.77
RUB
8.04
Տեսնել լրահոսը

Հունվարի 15-ին, ժամը 10։37-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան-Սարալանջ ավտոճանապարհին երկու կցորդիչով բեռնատարներ արգելափակել են ավտոճանապարհը՝ դարձնելով այն երկկողմանի փակ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 158-րդ կմ-ին «Iveko» (վարորդ՝ Գ. Ե., ծնված 1961 թ.) և «Volvo» (վարորդ՝ Ա․ Կ․) մակնիշների բեռնատար ավտոմեքենաները մերկասառույցի հետևանքով չեն կարողանում շարունակել ճանապարհը, արգելափակվել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածում՝ դարձնելով այն երկկողմանի փակ․ կան խցանված ավտոմեքենաներ:

Փրկարարները բեռնատարները դուրս են բերել արգելափակումից՝ ճանապարհը դարձնելով երկկողմանի երթևեկելի:

Տպել
Ամենաշատ