News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Աղձքում մի քանի օրվա ընթացքում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղի մի քանի ձի ու քուռակ:   Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

 «Վերջին դեպքը երեկ գիշերն է տեղի ունեցել, երբ գայլերը կերել են քուռակի ու չգիտենք ինչ անենք: Գայլերն ազատ գալիս են գյուղ, և մենք չենք համարձակվում պաշտպանել մեր կենդանիներին: Պաշտպանելու միակ միջոցը հրացան գործադրելն է՝ գայլերին խփելու համար: Բայց դրա համար էլ մեզ քրեական պատասխանատվության կենթարկեն:   

Ուզում ենք, որ այս հրապարակմամբ Աշտարակի ոստիկանությունը հետևություններ անի և միջոցներ ձեռնարկի՝ գյուղը գայլերի հարձակումներից փրկելու համար»,- նշել են գյուղի բնակիչները: 

Լուսանկարները SHAMSHYAN.com-ին է տրամադրել Աղձք գյուղի բնակիչը:
 

Տպել
Ամենաշատ