News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 29
USD
448.18
EUR
479.46
RUB
6.83
Տեսնել լրահոսը

Հանրապետականները 2022թ. կվերադարձնեն Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը, իսկ 2024թ. նախագահական ընտրությունների արդյունքներով կվերադառնան Սպիտակ տուն։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Արիզոնայում, իր կողմնակիցների հանրահավաքում։ Նրա ելույթը հեռարձակել է Newsmax TV հեռուստաալիքը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Այստեղ՝ Արիզոնայում, հսկայական կարմիր ալիք է բարձրանում (կարմիրն օգտագործվում է հանրապետականների կուսակցական խորհրդանշաններում), եւ այն կողողի ամբողջ երկիրը»,- ասել է նա։ «2024 թվականը ավելի կարեւոր կլինի, բայց արդեն այս տարի մենք կվերադարձնենք Ներկայացուցիչների պալատը, կվերադարձնենք Սենատը եւ կվերադարձնենք Ամերիկան,- ասել է Թրամփը։- Իսկ 2024թ. մենք կվերադարձնենք Սպիտակ տունը»։

2022թ. նոյեմբերին ԱՄՆ-ում տեղի են ունենալու Կոնգրեսի միջանկյալ, ինչպես նաեւ մի շարք նահանգների նահանգապետերի ընտրություններ։ 2024թ. կկայանան նախագահի հերթական ընտրությունները։ Դեմոկրատների եւ ԱՄՆ ներկա նախագահ Ջո Բայդենի վարկանիշներն այս ընթացքում շարունակում են ընկնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ