News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 22
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ամերիկյան CNN հեռուստաալիքի հարցազրույցում ասել է, որ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հարաբերություններում «որոշ ըմբռնում» կա, բայց ընդհանուր առմամբ կողմերը «միանգամայն տարբեր ուղիների վրա են», ինչը, նրա խոսքով, անհանգստություն է առաջացնում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Նրանց միջեւ որոշ ըմբռնում կա»,- ասել է Պեսկովը, որի խոսքերը մեջբերում է «Բլումբերգ» գործակալությունը։

«Բայց ընդհանուր առմամբ, ըստ էության, հիմա մենք կարող ենք ասել, որ մենք տարբեր ուղիների վրա ենք, միանգամայն տարբեր ուղիների, եւ դա լավ չէ, դա անհանգստություն է առաջացնում»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը այս շաբաթ կայացած բանակցությունների համատեքստում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել