News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Tesla-ն ներկայացրել է Model S մեքենայի նոր տարբերակը։ Այս մասին տեղեկացնում է «ЛентаРу»-ն՝ հղում կատարելով Electrek պարբերականին։

Լիֆթբեքի թարմացված տարբերակը ներկայացվել է Թայվանում։ Լրագրողները նշել են, որ ընկերությունն առաջին անգամ է ավտոմեքենաների վաճառքն իրականացնում ԱՄՆ սահմաններից դուրս։ Model S-ը ենթարկվել է որոշ կոսմետիկ փոփոխությունների։ Մասնավորապես, էլեկտրամեքենան ունի մատրիցային լուսարձակներ, որոնք ներկայացված են Model 3 եւ Model Y վերջին մոդիֆիկացիաներում։

Էլեկտրամեքենան նաեւ նոր Combined Charging System (CCS) ունի՝ մարտկոցների լիցքավորման համար։ Համարանիշի վրայից հանվել է եզրավորումը, ինչը, հեղինակների կարծիքով՝ հասարակ էր դարձնում մեքենայի արտաքին տեսքը։ Սպասվում է, որ առաջիկայում Tesla-ն կսկսի այս տեսակի արտադրությունը եւ դրանով կփոխարինի մինչ այդ գոյություն ունեցող բոլոր մոդելները։

Մասնագետների կարծիքով՝ Tesla-ի նոր Model S տարբերակը գրեթե անփոփոխ տեսքով կհայտնվի ԱՄՆ շուկայում։ «Միակ փոփոխությունը, որը կարող է լինել հյուսիսամերիկյան տարբերակում, մեծացված լիցքատեղին է՝ CCS-ի համար»,- նշել են լրագրողները։

Tesla Model S-ը հինգդռնանի էլեկտրամեքենա է, որի արտադրությունը սկսվել է 2012թ.։ Լրագրողները նշել են, որ լիֆթբեքի դիզայնը արմատապես չի փոխվել առաջին սերնդի թողարկման պահից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ