News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Աֆղանստանում իշխանության եկած արմատական «Թալիբան» շարժման կողմնակիցները արցունքաբեր գազ են օգտագործել կիրակի մայրաքաղաք Քաբուլում կազմակերպված կանանց ցույցի ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Aamaj News աֆղանական գործակալությանը։

Գործակալության տեղեկություններով՝ աֆղանստանցի կանանց խումբը Քաբուլի փողոցներ էր դուրս եկել թալիբների մտցրած սահմանափակումների պատճառով։ Ցույցի մասնակիցները պահանջում էին ապահովել իրենց օրինական իրավունքները։ Ցույցը ցրելու համար, նշում է գործակալությունը, թալիբներն արցունքաբեր գազ են օգտագործել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ