News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ցանցային աղբյուրները տեղեկացնում են այն մասին, որ Motorola ընկերությունը պատրաստվում է ստեղծել նոր սմարթֆոն, որն այս պահին ներկայացվում է Frontier կոդային անվան տակ։ Այս մասին գրում է 3dnews.ru-ն՝ հղում կատարելով GSMArena-ին։

Հավաստիացվում է, որ նորույթի հիքմում ընկած է լինելու առայժմ պաշտոնապես չներկայացված Snapdragon 8 Gen 2 պրոցեսորը (Qualcomm)։ Հիշեցնենք, որ ներկա Snapdragon 8 Gen 1 չիպը ութ միջուկ է միավորում 3,0 ԳՀց տակտային հաճախականությամբ, ունենալու է արհեստական ինտելեկտի շարժիչ՝ յոթերորդ սերնդի Qualcomm AI Engine, գրաֆիկական արագացուցիչ՝ նոր սերնդի Adreno եւ Snapdragon X65 5G մոդեմ։

Frontier սարքը կունենա 8 կամ 12 Գբայթ օպերատիվ հիշողություն։ Ֆլեշ-կուտակչի տարողությունը կկազմի 128 կամ 256 Գբայթ։

Նշվում է 144 Հց հաճախականությամբ 6,67 մատնաչափ FHD+ դիսփլեյի մասին։ Այդ վահանակը կծալվի կորպուսի կողամասերից։

Սմարթֆոնը հետեւի մասում կունենա 200 մեգապիքսել հմնական խցիկ՝ S5KHP1 տվիչներով։ Բացի այդ, այն կունենա 50 մեգապիքսելանոց Samsung S5KJN1SQ03 (JN1) սենսոր եւ 12 մեգապիքսելանոց բլոկ Sony IMX663-ի հիման վրա։ Դիմամասում տեղադրվելու է 60 մեգապիքսելանոց խցիկ OmniVision OV60A սենսորով։

Տեղեկացվում է 125 վատ լարով եւ 50 վատ՝ անլար լիցքավորման կուտակչի մարտկոցի օգտագործման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ