News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության  և Բազումի բաժնի  ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 14-ին Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել և Բազումի բաժին բերման է ենթարկվել 56-ամյա Գենադի Խ.-ն: Այս մասին հայտնում ՀՀ Ոստիկանությունից:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նա  2021 թ. հունիսի 9-ից ՌԴ Նիժեգորոդսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ և 264.1-րդ հոդվածների՝ գողությունը և հարբած վիճակում ավտոմեքենա վարելը, մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

Տպել
Ամենաշատ