News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 23
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Apple-ի 14-րդ համարի սմարթֆոնների գալիք շարքը հետաքրքրություն է առաջացրել հսկայական թվով մարդկանց, այդ թվում՝ ընկերության եւ iPhone-ի փորձագետների ու պարզապես երկրպագուների շրջանում: Մասնավորապես, iPhone 14-ի էկրանի վերին հատվածը գտնվում է ուշադրության կենտրոնում, այն է՝ ինչպես պետք է Apple-ն ազատվի նյարդայնացնող «չոլկայից» եւ կազատվի արդյոք դրանից ընդհանրապես։ Նոր ինսայդերային լուրեր են պտտվում այս կարեւոր խնդրի մասին, գրում է Planet Today-ը:

Նախկինում շատ ինսայդերներ եւ հեղինակավոր պարբերականներ հաղորդում են, որ ընկերությունը միանշանակ որոշել է հրաժարվել ֆիրմային «չոլկայից»: Դրա փոխարեն նրանք խոստացել են էկրանի վերեւի մասում երկարավուն կտրվածք, որի տակ թաքնված կլինի սելֆիի տեսախցիկը եւ FaceID կենսաչափական պաշտպանությունը։ Բոլոր արտահոսքերի հիման վրա նույնիսկ առաջին ռենդերներն են հայտնվել։

Հազիվ էին բոլորը հանդարտվել, երբ վստահելի տեղեկատու Ռոս Յանգը, ով մասնագիտացած է Apple-ի դիսփլեյների հարցում, որոշ նոր մանրամասներ է հավելել։ Նրա կարծիքով՝ TrueDepth համակարգը, որը FaceID տեխնոլոգիայի առանցքային օղակն է, չի կարողանա տեղավորվել փոքր օվալաձեւ կտրվածքի մեջ։ Յանգը պատմել ու ցույց է տվել մի լուսանկար, որում երեւում են երկու ամբողջական կտրվածքներ՝ կլոր եւ երկարավուն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ