News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 16-ին՝ ժամը 16:07-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին՝ «Քարավան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և գլորվել ձորը (մոտ 30 մ)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը 1 ուղևոր հոսպիտալացվել է Կապանի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, երկու ուղևորի դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Կապանի ԲԿ:

Տպել
Ամենաշատ