News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 23
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Հունվարի 16-ին, ժամը 17։16-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհի 6-7-րդ կմ-ին ավտոմեքենաներ են արգելափակվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել Վերին Խոտանանի հենակետից ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 բեռնատար և 9 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Տպել