News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի «Քաղաքացիական պյմանագիր խմբակցությունը 2 նոր պատգամավոր ունի: Այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ հերթական նիստերը վարող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին արձանագրությունը:

Ըստ այդմ, մանդատները տրամադրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական  ցուցակի հաջորդ թեկնածուներ Լիլիթ Կիրակոփսյանին եւ Էդգար Հակոբյանին:

Դրանից հետո նոր պատգամավորները երդվեցին: Հատկանշանակ է, որ Էդգար Հակոբյանը դժվարությամբ էր ընթերցում երդման տեքստը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սեդրակ Թևոնյանը և Սերգեյ Մովսիսյանը վայր էին դրել իրենց մանդատները: Սեդրակ Թեւանյանը նշանակվել է Արարատի մարզպետ, իսկ Սերգեյ Մովսիսյանը՝ Արագածոտնի մարզպետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ