News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի այսօրվա՝ հունվարի 17-ի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարցեր ուղղեց ԱԺ փոխնախագահ,  ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանին հունվարի 14-ին Մոսկվայում կայացած Հայաստանի ու Թուրքիայի բանագնացների հանդիպումից։

«Հանդիպումից հետո հաղորդագրություն է տարածվում, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։ Ի՞նչ դրական և կառուցողական մթնոլորտի մասին է  խոսքը, կարո՞ղ եք պարզաբանել, թե որտեղ է ձեռք բերվել ներկայացուցիչներ ունենալ այդ պայմանավորվածությունը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու փորձ անելու համար»,- հարցրեց Ագնեսա Խամոյանը։

Ի պատասխան Հակոբ Արշակյանն ասաց, որ անկախության հաստատումից ի վեր, այն ժամանակ, երբ որ Թուրքիան որոշակի սահմանափակումներ է կիրառել, սահմանները փակել է Հայաստանի հետ, Հայաստանի կողմից դիրքորոշումը միշտ եղել է այնպիսին, որ կողմ է առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը։

«Այդ տրամաբանությունը չի փոխվել, Հայաստանի կառավարությունն այժմ էլ հանդես է գալիս այդ դիրքերից, և մենք առանց նախապայմանների կողմ ենք սահմանները բացվեն և հարաբերություններն օր առաջ կարգավորվեն։ Դա բխում է Հայաստանի և հայ ժողովրդի շահերից»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Ինչ վերաբերում է Ռուբեն Ռուբինյանի ու Թուրքիայի ներկայացուցչի միջև կայացած առաջին բանակցությանը՝ ԱԺ փոխնախագահը նշեց, թե ԱԳՆ-ն տարածել է հաղորդագրություն, որը բնութագրում է բանակցությունների ընթացքը:

Ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց, որ իր կողմից բարձրացված հարցերից որևէ մեկին պատասխան չստացավ։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը միջամտեց՝ նշելով, որ այս այս հարցերը կամ կառավարության հարցուպատասխանին կարող են տալ, կամ՝ հետո, մոտենալ իրեն, նույնիսկ սուրճ կհյուրասիրի պատգամավորին, կամ պահը կգտնի ու հրապարակավ կպատասխանի հարցերին։

Այնուհետև ասաց, որ կպատասխանի հարցերին. «Եթե կհիշեք, դեռևս նախորդ տարի նախ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարեց, որ կա պրոցես, հայկական կողմը խոսել է ռուսական կողմի հետ հնարավոր գործընթաց սկսելու վերաբերալ, ինչը հաստատեց ՀՀ ԱԳՆ-ն։ Դրանից հետո թուրքական կողմը հայտարարեց բանագնացի նշանակման մասին, ՀՀ ԱԳՆ-ն ողջունեց ու ասաց՝ նույնպես հատուկ ներկայացուցիչ կնշանակի։ Այնուհետև  թուրքական կողմը, ապա Հայաստանը նշանակեցին հատուկ ներկայացուցիչներ։ Բուն տեղի ու վայրի վերաբերյալ պայմանավորվածությունը տեղի է ունեցել ռուսական կողմի օգնությամբ նաև։

Հարցնում եք՝ ի՞նչ նկատի ունեք կառուցողական մթնոլորտ ասելով, նկատի ունենք կառուցողական մթնոլորտ: Հանդիպման արդյունքում Հայաստանի, Թուրքիայի ու ՌԴ ԱԳՆ-ները մամուլի հաղորդագրություններ են տարածել, ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ: Այդ ընթացքում, ոչ, դեղին ժիգուլի չի անցել կողքով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ