News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում հանգամանալից բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տարբեր հարցերի շուրջ, մասնավորապես՝ նախատեսվում է քննարկել համագործակցությունը մշակութային, քաղաքական եւ տեխնոլոգիական ոլորտներում, երկուշաբթի ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն, տեղեկացրել է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Նախագահ (Ռայիսիի) այցը կատարվում է Ռուսաստանի նախագահ (Վլադիմիր Պուտինի) հրավերով, ուղեւորությունը կարեւոր նշանակություն ունի... Ռայիսին հանգամանալից հանդիպում կունենա պաշտոնակցի հետ, կքննարկի տարբեր հարցեր. օրակարգում  են տարբեր թեմաներ, այդ թվում նաեւ համագործակցությունը քաղաքական, մշակութային եւ տեխնոլոգիական ոլորտներում... Հույս ունենք, որ այցը կունենա իր ձեռքբերումները»,- ասել է Խաթիբզադեն ԱԳՆ ամենշաբաթյա մամուլի ասուլիսում։

Ավելի վաղ ԻրՐանի կառավաության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադորին ասել էր, որ Ռայիսին Մոսկվա կմեկնի հունվարին։ Այս առնչությամբ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Ռայիսիի Ռուսաստան այցելության հնարավորությունը քննարկվում է, ժամկետների մասին հայտնի կլինի ավելի ուշ։ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Ռայիսիի այցը Ռուսաստան շատ կարեւոր կլինի, անհրաժեշտ կլինի կատարել հարաբերությունների հաշվառում՝ նկատի ունենալով փոփոխություններն Իրանի ղեկավարությունում։ Լավրովն ընդգծել է, որ կողմերը պետք է քննարկեն տնտեսական օրակարգը, միջազգային քաղաքականության հարցերը, աշխատանքը ՄԱԿ-ում եւ միջազգային այլ կազմակերպություններում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ