News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 19
USD
459.4
EUR
484.07
RUB
7.4
Տեսնել լրահոսը

Գերմանիայում կորոնավիրուսի դեմ չպատվաստված բուժպրակտիկայի անձնակազմին աշխատանքից ազատում է սպառնում։ 2022 թվականի մարտի կեսերից մասնավոր բուժպրակտիկայի աշխատակիցները, ինչպես նաեւ հիվանդներին եւ հաշմանդամներին խնամող մարդիկ, ովքեր չունեն SARS-CoV-2-ի դեմ պատվաստման վկայական կամ COVID-19-ով վերջերս վարակված լինելու վկայական, կբախվեն խիստ հետեւանքներ՝ ընդհուպ մինչեւ  աշխատանքից ազատում։ Այս մասին ասվում է Redaktionsnetzwerk Deutschland խմբի հրապարակման մեջ, փոխանցում է DW-ը։

Մինչեւ մարտի 15-ը պետք է ներկայացնել պատվաստման կամ ապաքինման մասին վկայական։ Եթե ​​աշխատակիցները հրաժարվեն դա անել, Առողջապահության դեպարտամենտը կարող է արգելել նրանց մուտք գործել կամ աշխատել պրակտիկայում։  «Նման դեպքում, որպես կանոն, աշխատողը զրկվում է աշխատավարձ ստանալու իրավունքից»,-ասվում է հաղորդագրության մեջ։  

Եթե ​​աշխատողը երկար ժամանակ հրաժարվում է պատվաստման փաստաթուղթ կամ վարակի վկայական տրամադրել, կարող է աշխատանքից ազատման հարց առաջանալ, զգուշացնում է ասոցիացիան։ Դատելով կայքի տեղեկություններից՝ նման միջոցը կտարածվի ոչ միայն բժշկական անձնակազմի, այլ նաեւ բժշկական պրակտիկայի մյուս բոլոր աշխատակիցների վրա, ինչպիսիք են հավաքարարները, խոհանոցի աշխատողները, մատակարարները եւ տրանսպորտի անձնակազմը: 

Նշվում է, որ մասնավոր բժշկական պրակտիկաների սեփականատերերը պետք է տեղեկացնեն առողջապահության բաժին, եթե իրենց աշխատակիցները չեն տրամադրում անհրաժեշտ փաստաթղթերը: «Եթե համապատասխան ժամկետը լրանալուց հետո փաստաթղթերը դեռ չտրամադրվեն, ապա պետք է սպասել մինչեւ 2500 եվրո տուգանք»,-տեղեկացնում է ընտանեկան բժիշկների արհմիությունը։

Ավելի վաղ՝ հունվարի 16-ին, Der Spiegel շաբաթաթերթը հոդված էր հրապարակել, որում ասվում էր, որ Գերմանիայի զինված ուժերից (Բունդեսվեր) հեռացվելու սպառնալիք կա տասնյակ զինվորների համար, ովքեր հրաժարվում են պատվաստվել COVID-19-ի դեմ։

Վկայակոչելով աղբյուրները՝ թերթը գրում է. «Պաշտպանության նախարարության ներքին ցուցակի համաձայն՝ ներկայումս 50-ից 60 դատավարություն է ընթանում զինվորականների նկատմամբ, ովքեր կտրականապես հրաժարվել են պատվաստվել COVID-19-ի դեմ՝ չնայած այսպես կոչված անհրաժեշտ բուժում անցնելու մասին պարտավորությանը (Duldungspflicht)»:

2021 թվականի նոյեմբերի վերջից ի վեր Բունդեսվերի 180 000 զինվորների համար կորոնավիրուսի դեմ պատվաստումից հրաժարվելը համարվում է հրամանին չենթարկվել, բացատրում է Der Spiegel-ը։ Նախ, սա ենթադրում էր կարգապահական տույժ, ապա, ի վերջո, կարող է հանգեցնել բանակից ազատման։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրակլի Ղարիբաշվիլիի եւ Յենս Սթոլթենբերգի հանդիպումը չեղարկվել է. ՆԱՏՕ-ի ղեկավարի մոտ կորոնավիրուսը հաստատվել է
Հավանական պատճառը Յենս Սթոլթենբերգի առողջական վիճակն է, թեեւ պաշտոնական մեկնաբանություններ այս հարցի վերաբերյալ չեն արվել․․․
Առցանց վեբինար. Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ քննարկվել է դպրոցների անվտանգության ապահովման հարցը
Հավելենք, որ Դպրոցների համապարփակ անվտանգության (CSS) շրջանակը ներդրվել է 2012 թ. և թարմացվել 2016 թ.՝ հիմք ստեղծելով Անվտանգ դպրոցների…
Հարավային Կորեան փորձել է Հյուսիսային Կորեային օգնություն առաջարկել քովիդի դեմ պայքարում
Փհենյանի իշխանությունները չեն արձագանքել Հարավային Կորեայի նախաձեռնությանը...
Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 2 միլիոն 188 հազար 62 պատվաստում
Բուստեր՝ երրորդ դեղաչափ ստացել է 51 հազար 361 մարդ...
ՄԱԿ-ը պատրաստ է օգնել ԿԺԴՀ-ին կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարում
Մենք մտահոգությամբ հետեւում ենք կորոնավիրուսի բռնկմանը ԿԺԴՀ-ում:
Կիմ Չեն Ընն առաջին անգամ հանրությանը ներկայացել է դիմակով
Հյուսիսային Կորեայի առաջնորդը հանրությանն է ներկայացել բժշկական դիմակով...