News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ալիեւը լավ գիտի, որ ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվել, իսկ ՌԴ արտգործնախարար Լավրովի վերջին հայտարարությունը նրա համար ապտակ էր։ Այս մասին հունվարի 17-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա հիշեցրեց, որ ավելի վաղ նույնն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այդ հարցը, նրա խոսքով, պետք է լուծվի Մադրիդյան սկզբունքների եւ Կազանի փաստաթղթի շրջանակում, որոնցում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պահպանումը պարտադիր է։ «Ալիեւն ակնհայտորեն հասկանում է, որ ժամանակն իր օգտին չի աշխատում, եւ նա կարող է ապագայում չունենալ նման նվեր՝ Հայաստանի գործող իշխանությունների տեսքով։ Այս առումով նա շտապում է ու փորձում ստանալ առավելագույնը, եւ գուցե այն, ինչ իրեն խոստացել էր կապիտուլյանտ ռեժիմը։ Որքան շատ զիջումներ ստանա Ադրբեջանը, այնքան ավելի շատ կպահանջի։ Ալիեւն ու Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, նույն բանն են անում։ Ավելին, Ալիեւն ինքն է ասել, որ ինքը կանգնած է Հայաստանում 2018 թվականի գործընթացների հետեւում։ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունն անվանել է ռազմական հեղաշրջման փորձ ընդամենը 3 մարդ՝ Էրդողանը, Ալիեւը եւ Փաշինյանը»,-ասաց նա։ 

Շարմազանովը պարզաբանեց, որ Ալիեւի լկտի պահվածքի պատճառն այն է, որ Հայաստանը փաստացի գոյություն չունի, չի կարողանում պահպանել իր ինքնիշխանությունը եւ հակաքայլեր ձեռնարկել թուրք-ադրբեջանական տանդեմի գործողությունների դեմ։

Երկրորդ պատճառը, նրա խոսքով, աշխարհաքաղաքական գործոնն է՝ կապված նրա հետ, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունները գտնվում են լարվածության գագաթնակետում։ «Ալիեւը փորձում է օգտվել այն հանգամանքից, որ մեր դաշնակիցը եւ Անդրկովկասում ամենաազդեցիկ ուժը զբաղված է այլ ուղղությամբ խնդիրներով, եւ փորձում է առավելագույնը ստանալ կապիտուլյանտի խոստացածից։ Հայաստանը պետք է գիտակցի, որ այս տարածաշրջանում Ռուսաստանն ու Թուրքիան՝ չնայած համագործակցությանը, հակառակորդներ են։ Այսօր ընթանում է ազդեցության ոլորտների բաշխում․ Ռուսաստանը ցանկանում է հասնել «Յալթա-2»-ին եւ հաստատել իր հեգեմոնիան հետխորհրդային տարածքում։ Ալիեւը Ուկրաինա կատարած այցով բարձրացրել է խաղադրույքները եւ մի փոքր շանտաժի դիմել»,-եզրափակեց ՀՀԿ ներկայացուցիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ