News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Արարատի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Սեդրակ Թևոնյանին։

Նախարարը շնորհավորել է մարզպետին և հաջողություններ մաղթել առաջիկա աշխատանքում։

Սանոսյանը նշել է, որ Թևոնյանը, լինելով մարզից ընտրված պատգամավոր, ծանոթ է մարզի խնդիրներին և վստահություն է հայտնել, որ մարզպետն իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի այդ խնդիրների լուծմանը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Ռազմիկ Թևոնյանին բարդ փուլում իրականացրած աշխատանքի, մարզային խնդիրների լուծմանը հետևողական լինելու համար։

Սեդրակ Թևոնյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը վստահության համար և ընդգծել, որ համատեղ աշխատանքի արդյունքում կհասնեն հաջողության։

Տպել
Ամենաշատ