News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նուրսուլթան Նազարբաեւի դուստրը՝ Դինարա Կուլիբաեւան, 62 մլն ֆրանկով (մոտ 63 մլն դոլար) գնել է Chateau Bellerive դղյակը Շվեյցարիայում, Ժնեւի լճի ափին, տեղեկացրել է Bilan շվեյցարական ամսագիրը։

Դղյակն ունի հետաքրքիր պատմություն։ XVII դարակեսին այն սկսել է կառուցել Սավոյայի հերցոգ Կառլ Էմանուիլ II-ը՝ ի պատասխան Ժնեւի կողմից աղի հարկի ավելացման, որը տեղափոխում էին լճով, տեղեկացնում է Business FM-ը։ Հերցոգը աղը պահելու շտեմարան է կառուցում, բայց, ըստ էության, դա ամրոց էր, իսկ Ժնեւի իշխանություններն այն ժամանակ արգելում էին ամրոցներ կառուցել Ժնեւի մոտ։

Այդ պատճառով բազմամյա կոնֆլիկտ է առաջանում Սավոյայի եւ Ժնեւի միջեւ։ Հերցոգի մահվանից հետո ժառանգները գնում են զիջումների եւ պարզեցնում են նախագիծը։ Մասնավորապես, վեց աշտարակից թողնում են երկուսը, եւ կառույցը կորցնում է ամրոցի տեսքը։

Ինչպես պատմել է  Շվեյցարիայում «Наша газета»-ի գլխավոր խմբագիր Նադեժդա Սիկորսկայան, դղյակը գտնվում է ամենահեղինակավոր վայրերից մեկում՝ Կոլոնժ-Բելրիվ կոմունայում, Ժնեւի լճի ափին։ Այն ներառված է Շվեյցարիայի ազգային ժառանգության ցուցակում՝ որպես մշակույթի հուշարձան։ Մոտավորապես XIX դարից դղյակը մասնավոր սեփականություն է եղել։ Մինչեւ վերջերս այն պատկանում էր արքայազն Սադրուդդին Աղա-խանի ժառանգներին, որը երկար ժամանակ եղել է ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատարաը եւ ապրել է Ժնեւում։

«Դղյակը  վաճառքի է հանվել դեռեւս երեք տարի առաջ, եւ տերերը հույս ունեին 120 մլն ֆրանկ ստանալ դրա համար։ Այսինքն՝ կարելի է ասել, որ Դինարա Կուլիբաեւան շահավետ գնում է կատարել՝ ընդամենը 62 մլն-ով։ Իսկ ընդհանրապես, Դինարա Կուլիբաեւան Ժնեւում հաստատվել է դեռեւս 2011թ., այն բանից հետո, երբ մեկ տարի դրանից առաջ ձեռք էր բերել այն ժամանակների համար ամենաթանկ վիլլան մեր քաղաքում, գործարար Ռուստամ Ակսյոնենկոյից, 74,7 մլն ֆրանկով։ Խոսքն այն ժամանակ շքեղ վիլլայի մասին էր, նույնպես լճի ափին, Անյեր կոմունայում, զբաղեցնում է 8 հազար քառակուսի մետր տարածք։ Այդ ժամանակվանից Դինարա Կուլիբաեւան մշտապես Շվեյցարիայի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակում է, որն ամեն տարի դեկտեմբերին հրապարակում է Bilan տնտեսական ամսագիրը։  Վերջին անգամ մեր գործընկերները նրա ունեցվածքը գնահատել են 1,5 մլրդ ֆրանկ»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ The Sunday Telegraph-ը տեղեկացրել էր, որ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի կրտսեր դուստր Ալիան դեռեւս 2006թ. ձեռք էր բերել առանձնատուն Լոնդոնի հյուսիսում՝ մտադրվելով ստանալ բրիտանական քաղաքացիություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը խռովության ֆոնին օգնություն չի խնդրել ՀԱՊԿ երկրներից. Ղազախստանի ԱԳՆ
Ռուսաստանն օգնություն չի խնդրել...
Ղազախստանի պաշտպանության նախկին նախարարը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել անկարգությունների գործով
2022 թվականի փետրվարի 19-ին գլխավոր դատախազությունը  պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ ծառայության ընթացքում անգործության փաստի առթիվ նախաքննություն է սկսել․․․
Տոկաեւը հայտարարել է հունվարյան իրադարձությունների մասնակիցների համաներման մասին
Ղազախստանին օդի պես ազգային միասնություն է անհրաժեշտ, ընդգծել է պետության ղեկավարը...
Նազարբաեւի զարմիկը Ղազախստանում հունվարյան իրադարձությունների գործով ցուցմունք է տվել
«Սամաթ Աբիշը նույնպես գտնվում է Արյունոտ հունվարի գործով հետաքննության ուղեծրում»․․․
Ղազախստանում հունվարյան անկարգություններից 26 մարդ ազատազրկման է դատապարտվել
Տոկաեւը նաեւ նշել է, որ անկարգությունների մասնակիցներն ազատ են արձակվում, դրանով իսկ Ղազախստանի իշխանությունները «ողորմածություն» են ցուցաբերում...
Ղազախստանում ձերբակալել են Նազարբաեւի ընտանիքի եւս մեկ անդամի
Պորտալի տեղեկություններով՝ կինը կարող է անուղղակիորեն ներգրավված լինել երկրում ձեռնարկությունների ռեյդերական գրավմանը․․․
Ամենաշատ