News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այդ հարցը շատ էի ուզում, որ տաք: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես են ժամանակին հաջողացրել գնել պատմամշակութային արժեք ներկայացնող շենքը, որը հիմա «Սիլ պլազայի» գրասենյակն է:

«1990-ականների սով, շատ վատ վիճակ էր, մեզ խնդրել են, որովհետեւ այդտեղ աղբանոց էր դարձել, մենք էլ հաշվում էինք, որ շատ գումար են ուզում, որովհետեւ 5 բնակարան պետք է առնեինք, 5 ընտանիք կար բակում:

Այդ փաստաթղթում այդ 5 բնակարանի ձեռքբերումն էլ կա: Հայրիկս է զբաղվել: Դրանից հետո ավելի ծխանր խնդիր է դրվել, ասել են՝ քանի որ շենքը պատմամշակութային է, պետք է քարի կառնիզները հենց այդ ձեւով կառուցվի: Այդ ձեւով կառուցվելով 5-6 անգամ թանկացել է իր ինքնարժեքը: Ասեցինք՝ լավ, քանի որ խոսքը քաղաքի մասին է, իսկ այդ պատը շատ տհաճ էր: Այդ գնումն այդ ժամանակ չի եղել կոմերցիոն: Էդ պատի վրա մի քար կար, մենակ այդ քարը 5 հազար դոլար էր, իսկ այդ ժամանակ հազար հեկտար հողը սկի 5 հազար դոլար չէր»,-ասաց նա՝ նկատելով. «Իսկ քանի՞ պատմամշակութային շենք քանդվեց ու ոչ մի բան չկառուցվեց»:

Հարցին, թե արդյոք իրենք պայմանավրով նախատեսված պարտականությունները կատարե՞լ են, գործարար պատգամավորն արձագանքեց. «Դուք նկատի ունեք, որ այտեղ պետք է լիներ պատկերասրահ: Այո, սկզբնական շրջանում պատկերասրահի մակարդակով նկարներն այդտեղ կախվել է, մի մարդ չի մտել: Հետո որոշեցին առեւտրի կենտրոն, հետո գրասենյակ:

Մարդը չի կարող կոմերցիոն առումով միլիոններ ծախսի, տարածքը գնի, հետո ասի՝ գիտեք ինչ, պետք է այստեղ պատկերասրահ լինի: Պատկերասրահ մարդ չի գալիս, պետկերասրահով չես կարողանում աշխատավարձ տալ»:

Դիտարկմանը, թե արդյոք այդտեղ կոռուպցիոն ռիսկ չի տեսնում, ան վրդովված պատասխանեց. «Դուք կգաք, ես ձեզ 36 հազար հատ կռուպցիոն ռիսկ ու կոռուպցիա արված գործիքներ կտամ: Դուք ինչ եք ուզում էս երկրից, ես ասում եմ՝ էս երկիրը կեղեքել, թալանել, կերել են, դուք կոռուպցիոն ռիսկ եք ման գալիս»:

Տպել
Ամենաշատ