News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ես 4-րդ անգամ եմ ԱԺ-ում հայտնվում, ես այսպիսի խմբակցություն չեմ տեսել: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցությանը:

«Ժամանակ առ ժամանակ վարչապետը խմբակցության հետ հանդիպում է, ներկայացնում է իր արած գործերը, իր հանդիպումների մասին:

ԱԺ նիստերից առաջ նախագծերը մեր խմբակցությունում քննարկվում է: Նախկինում ես երեք անգամ եղել եմ խպատգամավոր, տարբեր խմբակցությունների հետ շփվել եմ, ես այսպիսի մշակույթ, այսպիսի որակ չեմ տեսել»,-ասաց նա:

Սուքիասյանը հավելեց, որ Ալիեւի հետ հանդիպումների, բանակցությունների մասին նույնպես վարչապետը պատմել է. «Ինձ շատ դուր եկավ, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ընդհանուր իրավիճակը, եւ թույլ տվեց, որ պատգամավորներն իրենք էլ մտածեն, թե ինչ հնարավոր զարգացումներ կարող են լինել»:

Նա ընդգծեց, որ հայ-թուրքական բանակցությունների պայմանների մասին տեղյակ չէ, քանի որ խոսքը գաղտնի բանակցությունների մասին է. «Հայաստանի կողմից Ռուբեն Ռուբինյանն է, որը շատ լավ տիրապետում է, գրագետ, շատ ճկուն, տաղանդավոր երիտասարդ է»:

Հարցին՝ վստահո՞ւմ է Ռուբեն Ռուբինյանին, որ պետք է բանակցի 30 տարվա դիվանագետի հետ, պատգամավորը պատասխանեց. «Դուք Գրոմիկոյին հիշո՞ւմ եք, գիտե՞ք՝ քանի տարեկանում է դարձել ԱԳ նախարար: Որպես Խաչատուր Սուքիասյան ես նրան վստահում են: Ես կարծում եմ՝ Ռուբեն Ռուբինյանը կհաջողի»:

Տպել
Ամենաշատ