News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

CodeSignal-ը (Քոդսիգնալ) իր միջազգային թիմում աշխատելու նոր հնարավորություններ կբացի Հայաստանի ՏՏ մասնագետների համար Ընկերությունը միջազգային հեղինակավոր բազմաթիվ կազմակերպությունների տրամադրում է աշխատանքի թեկնածուներին անկողմնակալ գնահատելու գործիքներ CodeSignal-ում վստահ են, որ հաջողության գաղտնիքը հենց ուժեղ և մոտիվացված թիմ ունենալն է:

CodeSignal-ն ամփոփեց նախորդ տարին կազմակերպության համար կարևորագույն ձեռքբերումներով. series B $25 միլիոն ֆինանսավորում ստանալուց ընդամենը 10 ամիս անց ընկերությունն ստացավ series C $50 միլիոն ներդրում՝ հասցնելով ընկերության արժեքը $500 միլիոնի։ Այս ներդրումները ընդլայնման և աճի մի շարք նոր հնարավորություններ են բացում։ Ծրագիրն էլ ավելի կատարելագործելու և նոր գործիքներ ավելացնելու նպատակով նախատեսվում է մեծացնել թիմը Հայաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում։

2021թ-ին CodeSignal-ը ներառվեց The Silicon Review-ի տարվա լավագույն 50 գործատուների ցուցակում։ Ընկերության հաջողության առանցքը ուժեղ ու միասնական թիմն է և այդ թիմին մոտիվացնող ու ոգեշնչող ղեկավարությունը։ Այստեղ ջանք չեն խնայում, որպեսզի թիմը սիրով աշխատի, թիմի յուրաքանչյուր անդամ ունենա մասնագիտական աճ, հետաքրիր աշխատանք և իրեն կարևորված զգա։

FaceBook-ը, Zoom-ը, Uber-ը, Netflix-ը, Quora-ն և միջազգային հեղինակավոր բազմաթիվ այլ ընկերություններ այսօր օգտվում են CodeSignal պլատֆորմից, որպեսզի առավել անկողմնակալ կերպով տաղանդավոր մասնագետներ ընտրեն իրենց ընկերությունների համար։ Ինչպես նշում է համահիմնադիր Տիգրան Սլոյանը, ստեղծման առաջին իսկ օրվանից CodeSignal-ն օգնում է ԱՄՆ մի շարք հեղինակավոր ընկերությունների գտնել լավագույն մասնագետներին՝ տրամադրելով աշխատանքի թեկնածուներին անկողմնակալ գնահատելու գործիքներ։

Հիմնադիրները վստահ են, որ այս ոլորտում դեռ շատ գործ ունեն անելու։ Իսկ հավակնոտ նպատակներին հասնելու համար թիմին անհրաժեշտ են տաղանդավոր մասնագետներ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ