News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ բանագնաց, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անգրագետ, անկիրթ, իրեն չկառավարող անձ է։Այս մասին Հայելի ակումբում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը՝ պատասխանելով Մոսկվայում Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման եւ Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած սկանդալի մասին հարցին։

Ադիբեկյանը հայտարարեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններ չեն եղել շուրջ 30 տարի. «Եվ այժմ կայացավ «երկար սպասված» հանդիպումը, որը տեւեց մեկուկես ժամ։ Այո, 30 տարի շարունակ Արցախի հարցով հանդիպումներ են անցկացվում տարին մի քանի անգամ եւ յուրաքանչյուրը 7-8 ժամ է տեւում։ Ինչի՞ մասին կարող էիք խոսել մեկուկես ժամում: Սա կարող է բավարար լինել «բարեւի» համար: Իսկ Ռուբինյանը լրտես չէ։ Ավելի լավ է՝ լրտես լիներ։  Նա անգրագետ, անկիրթ, իրեն չկառավարող անձ է։ Իսկ հիմա ներկայացնում է մեր պատմական շահերը մեր պատմական թշնամու դեմ պատմական գործընթացում»։  

Փորձագետը նշեց, որ շատ վատ ակնկալիքներ ունի. «Սահմանի բացման դրական ու բացասական կողմերի տնտեսական ուսումնասիրություն չկա, չկա քաղաքական, աշխարհքաղաքական, ռազմական հետազոտություն։ Դուք ընդհանրապես ուսումնասիրե՞լ եք իրավիճակը։ Պատվիրե՞լ եք վերլուծություններ հեղինակավոր կազմակերպություններից: Ինչ-որ մեկը պատմե՞լ է ձեզ վտանգների մասին: Ոչ, վճռորոշ առաջ են գնում, քանի որ պետք է «ներեն հարեւանին»»։

Խոսելով նախատեսվող սահմանադրական բարեփոխումների մասին՝ Ադիբեկյանը նշեց, որ դրանք կոչված են որոշ ծրագրեր օրինականացնելու համար։ Սակայն, փորձագետի համոզմամբ, իշխանությունների ողջ գործունեության նպատակը պետությունը դեպի անդունդը տանելն է։  Նա հիշեցրեց նաեւ Փաշինյանի կառավարության առաջին ծրագիրը, որտեղ ասվում էր, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է երջանիկ լինի։ «Բացի Ալեն Սիմոնյանից՝ նոր մեքենայով, եւ Մարիամ Փաշինյանից՝ նոր պլաստիկ վիրահատությամբ, ո՞վ է իրեն երջանիկ զգում»,- հռետորական հարց ուղղեց Ադիբեկյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ