News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը գործարար Խաչատուր Սուքիասյանին, ով հանդես է գալիս Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման օգտին, խորհուրդ է տվել օրինակ ծառայել եւ ապրել սահմանին։

Ադիբեկյանն նրան եւ բոլոր այն մարդկանց, ովքեր հանդես են գալիս հօգուտ անհապաղ խաղաղության, խորհուրդ է տալիս տեղափոխվել, օրինակ, Շուռնուխ։

«Աղջկադ ադրբեջանցու հետ ամուսնացրու, նստիր մուղամ լսիր»,- զայրացած խորհուրդ տվեց փորձագետը։ «Ընտանիքով տեղափոխվիր։ Կխոսենք վեց ամսից։ Ցույց տվեք բոլորին, թե ինչ հիանալի է ադրբեջանցու զենքի տակ ապրելը։ Աղջիկդ դպրոց կգնա, կվերադառնա՞, թե՞ ոչ, իսկ եթե վերադառնա՝ ի՞նչ տեսքով։ Երեւանի կենտրոնում նստած՝ հիանալի է բարիդրացիության մասին խոսելը։ Գնա եւ քո կաշվի վրա զգա: Եվ սա վերաբերում է բոլորին՝ Փաշինյանին, Սուքիասյանին եւ ամենքին։ Ցանկանու՞մ եք խաղաղություն։ Խաղաղությունը սկսվում է սահմանից, ուրեմն ինքներդ գնացեք պահեք խաղաղությունը, ապրեք սահմանին, օրինակ ծառայեք, հետո մենք կորոշենք՝ ինչ անել։ Քանի որ դուք չեք սիրում կարդալ, տեղեկություններ եք ստանում ֆեյսբուքից։ Դուք չեք կարող հաշվարկել ձեր քայլերը»,-ասաց Ադիբեկյանը։

Փորձագետը անտեղի համարեց Թուրքիան Գերմանիայի հետ համեմատելու փորձերը. գերմանացիները ճանաչել են հրեա ժողովրդի նկատմամբ իրենց ցեղասպան գործողությունները, վերադարձրել են բռնագրավված ունեցվածքը եւ փոխհատուցում վճարել։ «Երբ Թուրքիան անի նույնը, մենք էլ կասենք, որ անցյալն անցյալում է։ Բայց Թուրքիան հերքում է, ասում է, եթե վատ պահես, կկրկնեմ։ Եվ դուք մեր գլուխները դնում եք այդ թրի տակ։ Երշիկի համար ապագան չեն զոհաբերում»,-ընդգծեց Ադիբեկյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ