News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 16
USD
454.99
EUR
474.78
RUB
7.21
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահի թեկնածու աջ կենտրոնամետ «Հանրապետականներ» ​կուսակցությունից Վալերի Պեկրեսը երկրի իշխանությանը մեղադրել է անգործության մեջ՝ դեկտեմբերի վերջին ԼՂ կատարած իր այցի պատճառով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մի շարք հայտարարություններից հետո, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Europe 1 ռադիոկայանին։ 

«Ես հանրապետության նախագահի թեկնածու եմ։ Եվ ես, ինչպես ինձնից առաջ շատ ֆրանսիացիներ, գնացել եմ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան...Սա մի տարածաշրջան է, որը վեճեր է առաջացնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ես գնացի այնտեղ՝ տեսնելու, թե ինչ է կատարվում...Ադրբեջանի նախագահը միանգամայն ցնցող հայտարարություն արեց. «Եթե ես իմանայի, որ տիկին Պեկրեսն այնտեղ է, չէինք թողնի, որ նա հետ գնա»»,-ասել է Պեկրեսը։ 

Նա ընդգծել է, որ իր պարտավորությունների հիմքում Արեւելքի քրիստոնյաների խնդիրն է, եւ այս առումով Հայաստանի պաշտպանությունը շատ կարեւոր է։ «Սակայն իշխանության քար լռությունը, որը չի պաշտպանում նախագահի թեկնածուին, սկանդալ է»,-հավելել է քաղաքական գործիչը՝ մեկնաբանելով պաշտոնական Փարիզի արձագանքը Ալիեւի խոսքերին։

Ավելի վաղ Պեկրեսը հայտնել է, որ մտադիր է բողոք ներկայացնել ՝ կապված Ադրբեջանի նախագահի հայտարարությունների հետ, որոնք նա համարում է սպառնալիք։

Ադրբեջանի նախագահը Պեկրեսի այցը Ղարաբաղ սադրանք է անվանել՝ նշելով, որ այն ուղղված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ, եւ դրա նպատակն է գալիք նախագահական ընտրություններում ստանալ հայերի ձայները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Երկրորդ ղարաբաղյան պատերազմը մեր ընդհանուր պատմությունն է». Ալիեւը՝ Թուրքիայում օդակայանի բացման արարողությանը
Պատերազմի առաջին ժամերից մինչեւ վերջին օրը իմ եղբայրը մեզ հետ է եղել, եղբայրական թուրք ժողովուրդը մեզ հետ է եղել:
Վարչապետն անձամբ է ասում, որ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, իրենց համար հայրենիքը զրո է․Առուշ Առուշանյան
Այս քանի օրը Ֆրանսիայի հրապարակում հաճախ եմ տեսնում շատ գորիսեցիների, ովքեր գալիս և մասնակցում են հանրահավաքներին...
Երազիս հիվանդանոցից տուն էի գնացել, Արտյոմս ուրախ Արեն էր ասում. ծնվել է զոհված զինծառայողի եղբայրը
Ճիշտ է, ոչ ոք Արտյոմ չի կարող լինել, բայց բոլոր երեխաներս էլ իմն են, բայց Արտյոմիս ուրիշ ձև էի սիրում: Արտյոմիս հետ մենք շատ էինք կապված, իրար հետ խորհրդակցում էինք, իրար հետ կիսվում...
Մեծ Բրիտանիան իջել է դեղին մամուլի մակարդակի՝ պատժամիջոցներ մտցնելով Ալինա Կաբաեւայի եւ նրա տատիկի դեմ
Մեծ Բրիտանիայի կառավարությունն իջել է դեղին մամուլի մակարդակի...
Կարեւոր է ԼՂ խաղաղ գործընթացը առաջ մղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո. Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին...
Ղարաբաղի շուրջ գործընթացների ռիսկերը մարդու իրավունքների տեսանկյունից շատ մեծ են. Օմբուդսմեն
«Ադրբեջանի կողմից հայատյացության քաղաքականությունը շարունակվում է, այն համակարգային բնույթ է կրում...
Ֆոտոռեպորտաժներ