News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 23
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը


«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող լայնածավալ բնակարանաշինության ծրագրի շրջանակում 2021 թվականի ավարտին աջակցություն է ստացել 100 ընտանիք: Շահագործման է հանձնվել Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցված բնակելի թաղամասի մի մասը:

Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ շահառուները՝ Հադրութից և Շուշիից տեղահանված, ինչպես նաև 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներն են:

Մինչև սույն թվականի հունվարի վերջ Ստեփանակերտում բնակարանամուտ կտոնի ընդհանուր առմամբ 300 ընտանիք:

Հիմնադրամի համար կարևոր ձեռքբերում է մարդկանց կեցության պայմանների բարելավումը, նրանց համար հեռանկարային ապագայի հիմքերի ստեղծումն ու հավատի ամրացումը:

Նշենք, որ Արցախում բնակարաններով են ապահովվել Հադրութից և Շուշիից տեղահանված, զոհված զինծառայողների, բազմազավակ և առաջին խմբի անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքները:

Արցախում իրականացվող բնակարանաշինության անդրադարձը՝ տեսանյութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ