News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 19
USD
459.4
EUR
484.07
RUB
7.4
Տեսնել լրահոսը


Հունվարի 14-ին Իջևանում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները ստուգման նպատակով կանգնեցրել են Վարդենիսի 30-ամյա բնակչի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը և ուղևորները կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Իջևանի բաժին։ Զննությամբ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են համարանիշեր:

Իջևանի ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ համարանիշերից մի զույգը գողացված է։ Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա օգոստոսին՝ մայրաքաղաքի Չարենցի փողոցում։ Համարանիշերը գողացվել էին կայանված «ԲՄՎ» մակնիշի մեքենայից։ Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ։

Բերման ենթարկվածների մեքենան կնիքվել և գտնվում է Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածքում։

Հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացու ելքով վրաերթի վայրից հեռացած վարորդը հայտնաբերվել է
«Տոյոտայի» 40-ամյա վարորդը մայիսի 17-ին Օհանովի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և, մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության...
Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտնաբերվել է նռնակ
Մայիսի 18-ին, ժամը 10։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
«Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ «BMW 750»-ը բախվել է ծառին․ վարորդը տեղում մահացել է
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման...
Coca-Cola-ի նախկին քիմիկոսը 14 տարվա ազատազրկման է դատապարտվել առեւտրային գաղտնիքի գողության համար
Մեղադրող կողմը հայտարարել է, որ կինը հույս ուներ BPA չպարունակող ծածկույթների արտադրություն բացել Չինաստանում...
Նիգերիայում ուսանողուհին ծեծի ենթարկվել եւ այրվել համակուրսեցիների կողմից «սրբապիղծ» մեկնաբանությունների համար
«Նա իսլամի մարգարեի մասին սրբապիղծ մեկնաբանություններ պարունակող ձայնագրություն էր արել եւ տեղադրել խմբում...
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Դավթաշենի կամրջից
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ․․․
Ֆոտոռեպորտաժներ