News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 20
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը


ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Վարդենիս քաղաքի 48-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վերաբերյալ ահազանգն ստացվել է 2022թ. հունվարի 16-ին` ժամը 19-ին, «Վարդենիսի ԲԿ» ՓԲԸ-ից,  որով ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժինը տեղեկացվել է, որ «Որովայնի և ձախ նախաբազկի շրջանի թափանցող, արյունահոսող վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վարդենիս քաղաքի՝ 1973թ. ծնված բնակիչը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 48-ամյա տղամարդը նշված վնասվածքը ստացել է նույն  օրը` ժամը 18:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղում ավտոմեքենայի առք ու վաճառքի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ համաքաղաքացու կողմից, ով դանակով դիտավորությամբ հարվածել է նրան և դիմել փախուստի:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, կատարվել են առգրավումներ, հարցաքննվել են վկաներ, նշանակվել դատագենետիկական, դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ։

2022թ. հունվարի 17-ին Վարդենիս քաղաքի բնակիչը ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժին: Վերջինս ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել՝ 48-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Սահակյանշին»-ը պարզաբանել է Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզման պատճառը և ստանձնել վերանորոգումը
Սահակյանի խոսքով, պատի փլուզման պատճառը խոնավ եղանակն է...
Փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է
Մայիսի 20-ին, ժամը 06:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի...
Վանաձորում պայմանագրային զինծառայողը հայհոյել է պարեկներին, նրանք հատուկ միջոց են կիրառել
Մայիսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ․․․
Մահացու ելքով վրաերթի վայրից հեռացած վարորդը հայտնաբերվել է
«Տոյոտայի» 40-ամյա վարորդը մայիսի 17-ին Օհանովի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և, մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության...
Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտնաբերվել է նռնակ
Մայիսի 18-ին, ժամը 10։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
«Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ «BMW 750»-ը բախվել է ծառին․ վարորդը տեղում մահացել է
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման...
Ամենաշատ