News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 19
USD
459.4
EUR
484.07
RUB
7.4
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել են գինեգործության ոլորտի զարգացման հեռանկարները:

Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է գինու արտադրության զարգացումը խթանելու վերաբերյալ կատարված ուսումնասիրության արդյունքները: Նա անդրադարձել է գինու համաշխարհային և հայաստանյան շուկաների վիճակագրությանը, միտումներին, 10 տարվա կտրվածքով զարգացման ուղղություններին, ակնկալվող ներդրումների ծավալին, նպատակային ցուցանիշներին, մարտահրավերներին և այլ հարցերի:

Քննարկում է ծավալվել հայկական գինու արտադրության, արտահանման և վաճառքի ծավալների խթանման հնարավորությունների և մեխանիզմների շուրջ: Գինեգործության զարգացման համատեքստում կարևորվել է  գյուղատնտեսական մյուս բարեփոխումների և ծրագրերի հաջող իրականացումը՝ հողային ռեֆորմ, ինտենսիվ այգեգործություն և այլն: Մանրամասներ են ներկայացվել նաև հայկական գինիների աշխարհագրական մակնշման ընթացքի մասին:

Ամփոփելով քննարկումը՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է գյուղատնտեսության տարբեր ճյուղերի զարգացման ռազմավարությունների, ծրագրերի փոխգործելիությունը և ինտեգրումը Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում:  Վարչապետը հանձնարարել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հարթակում ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել համատեղ անելիքները՝ հաշվի առնելով խորհրդակցության արդյունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղազախական «FlyArystan»-ը թռիչքներ կիրականացնի Ալմաթիից Երևան
Ուրախությամբ տեղեկացնում ենք Ալմաթի-Երևան նոր ուղղությամբ թռիչքի մասին…
Դոլարի փոխարժեքը նվազել է եւս 5 դրամով. Եվրոն էժանացել է 6 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 13-ին, կազմել է…
Պատրաստ ենք Հայաստանում նոր ծրագրեր իրականացնել. Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի նորանշանակ ղեկավար
Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի նորանշանակ ղեկավարին…
Սեւանում ջրի սակավությունը մոտ 300 մլն խմ է. Գյուղատնտեսության նախկին փոխնախարար
«Նախ պետք է 100 տոկոսով լցնել ջրամբարները եւ նոր մտածել ՀԷԿ-ի շահագործման մասին...
Այս տարի տեղական արտադրության պարենի գները կշարունակեն բարձրանալ. փորձագետ
Տեղական արտադրության պարենամթերքի գները կշարունակեն բարձրանալ...
Բանկային քարտով գնումների դեպքում թոշակառուների քարտին որոշակի տոկոս հետ կգա. Փաշինյան
Կառավարությունը նախատեսում է սոցիալական նշանակության նոր համակարգ ներդնել...