News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 19
USD
459.4
EUR
484.07
RUB
7.4
Տեսնել լրահոսը

2022թ․ հունվարի 16-ին 75 տարեկան հասակում կյանքից հեռացել է Արցախի Ազգային ժողովում աշխատանքային երկարամյա վաստակ ունեցող Վարյա Դավիթի Ջուլհակյանը։

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հարուստ ու հագեցած էր Վարյա Ջուլհակյանի աշխատանքային կենսագրությունը։ Սկսած 1966թ․-ից ավելի քան 50 տարվա աշխատանքային փորձի ընթացքում աշխատել է հանրապետության գործադիր և օրենսդիր մարմիններում։ Ամենուրեք նա իր գործի նվիրյալն էր, վստահելի և անփոխարինելի խորհրդատու,համախմբող, հայրենասեր, ընկերասեր, ազնիվ , բարի մարդու մեծ համբավ ուներ՝ օժտված մարդկային ամենավեհ արժեքներով։

Երկարամյա ու բարեխիղճ աշխատանքի համար 2011թ․ ԱԺ նախագահի կողմից Վարյա Ջուլհակյանը պարգևատրվել է ԼՂՀ հռչակման  20-ամյակի հուշամեդալով,  իսկ 2012թ․ ԼՂՀ նախագահի կողմից «Երախտագիտություն», նույն թվականին՝  ՀՀ ՊՆ-ի կողմից ՀՀ զինված ուժերի 20-ամյակին նվիրված հոբելյանական մեդալներով։

Չնայած խոր վշտին՝ որդեկորույս մայրը մշտապես ակտիվ մասնակցություն էր ունենում «ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպության աշխատանքների իրականացմանը։

ԱՀ Ազգային ժողովի ողջ անձնակազմն  իր խորին վշտակցությունն ու զորակցությունն  է հայտնում Վարյա Դավիթի Ջուլհակյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, ընկերներին։

Վարյա Դավիթի Ջուլհակյանի հիշատակը միշտ վառ կմնա  նրան ճանաչողների սրտերում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գեներալ Օգանովսկուն մեղադրանք է առաջադրվել. խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը
Սույն թվականի մայիսի 10-ին Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում տեղի ունեցած հրաձգության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ԱՀ քննչական…
Արցախում տեղահանված անձանց բնակվարձերի փոխհատուցման տրամադրման մեխանիզմն ու չափերը հուլիսի 1-ից կփոխվի․ Արցախի նախագահ
Հավաստիացնում եմ նաև, որ այս ընթացքում ամբողջ ծավալով շարունակվում են տեղահանված մեր հայրենակիցների համար բնակարանների կառուցման...
Արցախի 2 բնակիչ բռնություն են կիրառել ոստիկանի նկատմամբ
Արցախի քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում...
Արցախի ԱԺ նախագահը խորհրդակցություն է հրավիրել
Ոլորտային հանձնաժողովների նախագահները ներկայացրել են շրջանառության մեջ գտնվող օրենքների նախագծերի...
Միայն առողջ պահպանողականությունն է ի վիճակի սինթեզել առաջընթացը և դրանով իսկ փրկել երկիրը. Դավիթ Բաբայան
Երբ համաշխարհային քաղաքականությունը և միջազգային հարաբերությունները...
Մեր իրավիճակը բավականին դժվար է, բայց փակուղային չէ լուծումներ գտնելու առումով. Արտակ Բեգլարյան
Պետական նախարար, ԱրՊՀ խորհրդի նախագահ Արտակ Բեգլարյանը ողջունել է ուսանողական գիտաժողովը…