News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 19
USD
459.4
EUR
484.07
RUB
7.4
Տեսնել լրահոսը

Դատարանն այսօր՝ հունվարի 17-ին, Նոյեմբերյան բնակավայրի Տերյան փողոցի տներից մեկում իր տան պատշգամբ մտած երիտասարդի վրա կրակած տղամարդուն՝ Հարություն Ղազինյանին ազատ արձակելու որոշում կայացրեց։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ղազինյանի փաստաբան Ներսես Չիլինգարյանը։

Նա նշեց, որ իրենք ձերբակալման իրավաչափության դեմ բողոք էին ներկայացրել։

Նշենք, որ Հարություն Ղազինյանին մեղադրանք չի առաջադրվել, նա ձերբակալվել էր կասկածյալի կարգավիճակով։

Նրա փաստաբանն ասաց, որ զենքն ապօրինի չի եղել, այն իրեն է պատկանում.

«Նա ընդունում է , որ կրակել է։ Նա ոստիկանության նախկին աշխատակից է եղել։ 1991 թվականի մայիսի վերջին «Կալցո» օպերացիան որ եղավ, ոստիկաններ գերեվարվեցին, Հարություն Ղազինյանն այդ ոստիկանների մեջ է եղել։

Քննչական կոմիտեից NEWS.am-ին դեպքից մանրամասներ հայտնեցին։

Ըստ ՔԿ-ի՝ պարզվել է, որ հունվարի 15-ին գիշերը ժամը 03։00-ի սահմաններում Նոյեմբերյան համայնքի Բերքավան բնակավայրի բնակիչ Գոռ Երեմյանը ցանկապատի վրայով մուտք է գործել նույն համայնքի Տերյանի փողոցի 36-րդ հասցեում գտնվող տուն եւ նկատել է տան տիրուհուն, վերջինս այդ մասին տեղեկացրել է հորը, որ մարդ կա տանը։ Գոռ Երեմյանը նկատելուց հետո ցատկել է պատշգամբից ու դիմել փախուստի։ Հարություն Ղազինյանն էլ հետապնդել է իրեն եւ իր մոտ եղած որսորդական հրացանով կրակել է նրա ուղղությամբ, որն էլ դիպել է կոնքի հատվածին։ Երիտասարդը ստացել է ծանր մարմնական վնասվածք։ Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացու ելքով վրաերթի վայրից հեռացած վարորդը հայտնաբերվել է
«Տոյոտայի» 40-ամյա վարորդը մայիսի 17-ին Օհանովի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և, մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության...
Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտնաբերվել է նռնակ
Մայիսի 18-ին, ժամը 10։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
«Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ «BMW 750»-ը բախվել է ծառին․ վարորդը տեղում մահացել է
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման...
Coca-Cola-ի նախկին քիմիկոսը 14 տարվա ազատազրկման է դատապարտվել առեւտրային գաղտնիքի գողության համար
Մեղադրող կողմը հայտարարել է, որ կինը հույս ուներ BPA չպարունակող ծածկույթների արտադրություն բացել Չինաստանում...
Նիգերիայում ուսանողուհին ծեծի ենթարկվել եւ այրվել համակուրսեցիների կողմից «սրբապիղծ» մեկնաբանությունների համար
«Նա իսլամի մարգարեի մասին սրբապիղծ մեկնաբանություններ պարունակող ձայնագրություն էր արել եւ տեղադրել խմբում...
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Դավթաշենի կամրջից
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ․․․
Ֆոտոռեպորտաժներ