News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 19
USD
459.4
EUR
484.07
RUB
7.4
Տեսնել լրահոսը

Եվրոպայի 28 երկրներում եւ նրա շրջակայքում գրիպի պատճառով 23 միլիոն թռչուն է ոչնչացվել։ Այս մասին հունվարի 17-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։

«Իրավիճակն այնքան ծանր է, որ ոչ ոք ոչ մեկին ոչինչ չի տալիս։ Ռուսաստանը մինչեւ ապրիլի 1-ը փակ է տոհմային թռչնաբուծության արտահանման համար։ Հանրապետության ողջ տարածքում (բացառությամբ կենտրոնական մասի) գրանցվել է թռչնագրիպ։ Բանն արդեն հասել է նրան, որ Ռուսաստանն ու Բելառուսը մեզ խնդրում են իրենց միս ու ձու վաճառել»,- նշեց նա։

Փորձագետը վստահեցրեց, որ մինչեւ 2021 թվականի վերջը Հայաստան է ներկրվել թռչունների մեծ գլխաքանակ, որը թույլ կտա մինչեւ Զատիկ բավարարել հավի եւ ձվի պահանջարկը։

«Բարեբախտաբար, Հայաստանում թռչնագրիպ չի գրանցվել, բայց ռիսկեր կան, քանի որ տարբեր վայրերից ներկրվում են ձու եւ ճտեր՝ գլխաքանակը համալրելու եւ բնակչությանը արտադրանքով ապահովելու համար։

Հայաստանում թռչնագրիպի տարածումից խուսափելու ամենահուսալի միջոցը տոհմային սեփական թռչնաբուծության զարգացումն է, որը կարող է ապահովել վերարտադրությունը (երեք տարին մեկ) մեզ մոտ։ Այս մասին մենք արդեն չորրորդ տարին ենք խոսում։ Սա թույլ կտար չներմուծել ինկուբացված ձու եւ ճտեր, ինչը անդրադառնում է նաեւ գնի վրա, իսկ թռչնագրիպի պայմաններում կարող է համաճարակաբանական ռիսկեր պարունակել։ Կառավարության օգնությունն է անհրաժեշտ։ Բոլորը զարմանում են, որ Հայաստանը մինչեւ հիմա սեփական տոհմային թռչնաբուծություն չունի»,- պարզաբանեց Ստեփանյանը։

Նա ասաց, որ 2021-ի նոյեմբերին թռչնամսի արտադրությունը հաջողվել է հասցնել 2020 թվականի ցուցանիշներին, մի քիչ հետ է մնում ձվի արտադրության ծավալը։

Հիշեցնենք, որ հունվարի 17-ից արգելված է կենդանի թռչունների (բոլոր տեսակի), թռչնաբուծական արտադրության բոլոր տեսակների, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային եւ ինկուբատորային ձվի, կերի, կերային հավելումների (բացառությամբ սինթետիկ եւ քիմիական նյութեր պարունակող հավելումների) ներմուծումը Չեխիայի Ուստեցկի երկրամասից եւ Լեհաստանի Նիժնեսիլեզյան վոյեւոդությունից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել