News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 19
USD
459.4
EUR
484.07
RUB
7.4
Տեսնել լրահոսը

Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետեւանքով վիրավորված զինծառայողների վիճակը կայուն է, «Լուրերին» տեղեկացրել է Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնակատար Գեղամ Փաշիկյանը։

«Երկուսի վիճակն էլ ներկայումս կայուն է, բուժում են ստանում հոսպիտալներում: Վիրավորներից մեկը տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, վիրահատության է ենթարկվել, հետվիրահատական շրջան է անցնում, կայուն է վիճակը։ Մյուս վիրավոր զինծառայողը թեթեւ վիրավորում է ստացել, գտնվում է Վարդենիսի կայազորային հոսպիտալում, բուժումը շարունակում է այնտեղ»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել