News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 19
USD
459.4
EUR
484.07
RUB
7.4
Տեսնել լրահոսը

Վրացական Georgian Airways-ը («Վրացական ավիաուղիներ») 150 մլն դոլարով վաճառքի է դրվել, հայտնում է Georgian Business Brokerage միավորումը, որը գլխավորում է ավիափոխադրողի նախկին գլխավոր տնօրեն Ռոման Բոկերիան։

Ավելի վաղ հայտարարվել էր Georgian Airways-ի սնանկացման եւ վերականգնման մասին։ Ինչպես պարզվել է, ընկերությունը 16 000 ուղեւորների եւ տասնյակ այլ ընկերությունների նկատմամբ 176 մլն լարիի պարտքեր ունի։ Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշել է վրացական ավիափոխադրողի սնանկության/վերականգնման վարույթ հարուցել։

Հանրային ռեգիստրի էջում հրապարակված դատարանի որոշման համաձայն՝ ավիաընկերության ֆինանսական ճգնաժամի պատճառ է դարձել կորոնավիրուսը եւ սահմանների փակումը, ինչի հետեւանքով ընկերությունը չի կարող կատարել իր պարտավորությունները, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։

Դատարանի որոշման մեջ նաեւ ասվում է, որ Georgian Airways-ի ղեկավարությունն ընկերության վերականգնման նախագիծ ունի։ Մասնավորապես, ընկերությունը պատրաստվում է շարունակել թռիչքները շահութաբեր ուղղություններով, ինչը կերաշխավորի նրա գործունեությունը։

Airzena ավիաընկերությունը ստեղծվել է 1993 թվականի սեպտեմբերին, իսկ 1999 թվականին դարձել է Վրաստանի ազգային փոխադրողը: 2004 թվականի օգոստոսին Airzena-ն վերանվանվել է Georgian Airways:

Այսօր Georgian Airways-ը լիովին մասնավոր ընկերություն է։ Ավիաընկերության ամենամեծ բաժնեմասը՝ 80 տոկոսը, պատկանում է գործարար Դավիթ Գաիաշվիլիին, իսկ 20 տոկոսը՝ Georgia Air Service ԲԲԸ-ին, որը պատկանում է Էթեր Գաիաշվիլիին (90%) եւ Սոֆիո Գվենցաձեին (10%)։

Georgian Airlines-ի ավիացիոն պարկը բաղկացած է միջին մագիստրալային BOEING 737, Embraer եւ CRJ ինքնաթիռներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ