News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 19
USD
459.4
EUR
484.07
RUB
7.4
Տեսնել լրահոսը

Թեհրանը ողջունում է հարեւան երկրների՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը եւ աջակցում է այդ ուղղությամբ ջանքերին։ Այս մասին, ըստ իրանական ISNA գործակալության, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։

Դիվանագետի խոսքով՝ տարածաշրջանը «հոգնել է հարաբերությունների խզումից ու բացասական մոտեցումներից»։ Ելնելով դրանից՝ այժմ անհրաժեշտ է նպաստել դրական օրակարգի ձեւավորմանը, հայտնում է «Sputnik-Արմենիան»։

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Երեւանը ներկայացնում է խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, Անկարան՝ ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչը։

Կողմերը բանակցություններն անվանել են կառուցողական եւ դրական՝ խոստանալով համապատասխան ուղիներով համաձայնեցնել նոր շփումների տեղն ու ժամկետները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ