News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 18
USD
454.86
EUR
478.29
RUB
7.18
Տեսնել լրահոսը


Գյումրու նախկին ռադիոգործարանի կիսաքանդ հանրակացարանի բնակիչները վառելափայտ չունեն։ Հանրակացարանի շենքը վթարային է, այստեղ 9-ից 10 ընտանիք է ապրում՝ զուրկ տարրական պայմաններից։ Բոլոր ընտանիքներն էլ  անապահով են։

44-ամյա Արմինե Գյուրջյանը 10 օր է՝ չի քայլում, անկողնուց վեր կենալ չի կարողանում։ Միայնակ ապրող այս կնոջը հարեւաններն են խնամում, մի քանի օր առաջ շտապօգնություն են կանչել, բայց հիվանդանոցում երկար չեն պահել։ Հարեւանուհու խոսքով՝ կինն անբուժելի հիվանդ է, ուղարկել են տուն։

«Ոտքերը սեւանում են, ողնաշարի խնդիր ունի, դեղերով է ապրում։ Երկու օր առաջ տարան հիվանդանոց, երկու ժամ պահեցին ու հետ բերեցին։ Խնդրեցինք, որ պահեն, էնտեղ տաք է, բայց չպահեցին։ Էստեղ հնարավորություն չկա, վառելափայտ չկա, ցախ ենք հավաքում, բերում, որ վառենք»,- ասում  է հարեւանուհին՝ Վարդուհի Առաքելյանը։

Տիկին Վարդուհու ընտանիքը նույնպես ծայրահեղ վատ պայմաններում է ապրում։ Ամուսինն ու երկու երեխաները առողջական խնդիրներ ունեն, իսկ փոքրն էլ դպրոցական է։ Տիկին Վարդուհին մշտական աշխատանք չունի։

«Շաբաթը մի անգամ գնում են ուրիշի տունն եմ մաքրում, որ գոնե հացի փոխ աշխատեմ։ Հիմնականում թոշակի ու նպաստի հույսին ենք ապրում։ Սառնամանիք է, գազ, հոսանք չունենք, փեջին ջուր ենք տաքացնում, որ տաշտի մեջ լողանանք»,- պատմում է նա։

Շենքի բնակիչների խոսքով՝ ձմռան այս ամիսներին իրենց վառելափայտով օգնել է թե՛ քաղաքապետարանը, թե՛ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը։

«Օգտագործել ենք, վերջացել է, հո չենք պահել էդ փայտը»,- ասում է շենքի բնակիչներից տիկին Սիլվան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ