News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 18
USD
454.86
EUR
478.29
RUB
7.18
Տեսնել լրահոսը

Աշխարհը պետք է բոլորին պատվաստի Covid-19-ի դեմ, որպեսզի ապահովի համավարակի ավարտը։ Այս մասին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, հայտնում է Reuters-ը։

«Վերջին երկու տարիները ցույց տվեցին մի պարզ, բայց դաժան ճշմարտություն՝ եթե մենք որեւէ մեկին թողնենք, մենք բոլորին կթողնենք»,- ասել է նա: «Եթե մենք չկարողանանք պատվաստել յուրաքանչյուր մարդու, կլինեն նոր տարբերակներ, որոնք կտարածվեն սահմաններով եւ ամբողջովին կկանգնեցնեն առօրյա կյանքն ու տնտեսությունը»:

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է «արդարացիորեն հակազդի համավարակին»։

Նա նշել է, որ անցած աշնանը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է աշխարհի բնակչության 40 տոկոսին մինչեւ 2021 թվականի վերջը եւ 70 տոկոսին մինչեւ այս տարվա կեսը պատվաստելու ռազմավարություն: «Մենք հեռու ենք այդ նպատակներից»,- ասել է Գուտերեշը։ «Բարձր եկամուտ ունեցող երկրներում պատվաստումների մակարդակը, համոթ մեզ, յոթ անգամ ավելի բարձր է, քան աֆրիկյան երկրներում: Մեզ հիմա պետք է արդարություն պատվաստանյութերի հանդեպ»,- հավելել է նա։

Գուտերեշը նշել է, որ դեղագործական ընկերությունները պետք է «համերաշխ լինեն զարգացող երկրների հետ՝ կիսելով լիցենզիաները, նոուհաուները եւ տեխնոլոգիաները, որպեսզի մենք բոլորս կարողանանք ելք գտնել այս համավարակից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Առցանց վեբինար. Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ քննարկվել է դպրոցների անվտանգության ապահովման հարցը
Հավելենք, որ Դպրոցների համապարփակ անվտանգության (CSS) շրջանակը ներդրվել է 2012 թ. և թարմացվել 2016 թ.՝ հիմք ստեղծելով Անվտանգ դպրոցների…
Հարավային Կորեան փորձել է Հյուսիսային Կորեային օգնություն առաջարկել քովիդի դեմ պայքարում
Փհենյանի իշխանությունները չեն արձագանքել Հարավային Կորեայի նախաձեռնությանը...
Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 2 միլիոն 188 հազար 62 պատվաստում
Բուստեր՝ երրորդ դեղաչափ ստացել է 51 հազար 361 մարդ...
ՄԱԿ-ը պատրաստ է օգնել ԿԺԴՀ-ին կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարում
Մենք մտահոգությամբ հետեւում ենք կորոնավիրուսի բռնկմանը ԿԺԴՀ-ում:
Կիմ Չեն Ընն առաջին անգամ հանրությանը ներկայացել է դիմակով
Հյուսիսային Կորեայի առաջնորդը հանրությանն է ներկայացել բժշկական դիմակով...
Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է հայտնաբերվել
Հյուսիսային Կորեայի տարածքում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է հայտնաբերվել, նշել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ