News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 20
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «ԲԴԽ կողմից ընդունված վերջին շրջանի որոշումները, հատկապես կապված դատավոր Զարուհի Նախշքարյանի հետ, ինչպես նաև Ալեքսանդր Ազարյանի՝ Դատավորների միության նախագահ ընտրվելու փաստը պարզապես հիստերիայի հերթական ալիք են բարձրացրել, այսպես կոչված, սորոսական շրջանակների, մասնավորաբար այդ թևի «իրավապաշտպան» բլոկի ներկայացուցիչների շրջանում։

Այդ առիթով վերջին մի քանի օրերին նրանք բավական ակտիվ գրառումների ու հարցազրույցների շարքով են հանդես գալիս՝ առիթն օգտագործելով ու ևս մեկ անգամ բարձրացնելով իրենց համար այդքան սիրելի և օրակարգի թիվ մեկ հարց հանդիսացող՝ դատական համակարգը «քլնգելու» թեման։

Միմյանց հերթ չտալով՝ նրանք դարձյալ սկսել են խոսել դատական համակարգում վեթթինգ իրականացնելու և օր առաջ «անցումային արդարադատությունը» կյանքի կոչելու կարևորության մասին։ Նրանցից ոմանք նաև համակարգային լյուստրացիայի թեման են վերստին հիշել։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս շրջանակներն իրենց գոյությունն ու ֆինանսավորումն արդարացնելու համար վերստին հարմար առիթ են գտել:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ-ում գործող «արևմտյան» «իրավապաշտպան» բլոկը պատրաստվում է հերթական «ֆլեշ մոբն» իրականացնել և վերոնշյալ թեմաներով աղմուկի նոր չափաբաժին նետել դաշտ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Դիմադրության» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվեցին դեպի Բաղրամյան 26 (ուղիղ)
Նախօրեին ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ այսօր փողոցներ չեն փակելու: Նա հավելել է, որ անելիքների բոլոր...
«Ժողովուրդ». ՔՊ վարչությունը նոր կազմ կունենա. որոշների ճակատագիրն անհայտ է. ովքեր են «պլանի տակ»
Այս փուլում կմեկնարկի ՔՊ վարչության անդամների առաջադրման գործընթացը...
Իգոր Խաչատուրովը կալանավորվել է. ՔԿ-ն մանրամասնում է
Հավելենք, որ քննության ընթացքում տվյալներ են ստացվել նաև, որ ոստիկանի նկատմամբ...
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգը կաթվածահար վիճակում է
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչները միմյանց հետ զրույցներում դժգոհում…
«Ժողովուրդ». «Բա կոռուպցիան պոզով-պոչո՞վ է լինում»․ ինչու կրկին «Ֆակտորի փրոդաքշնը»
Մեր տեղեկություններով՝ թեեւ փաստաթղթերում Ձեր ընկերների անուններն են գրանցված, Դուք ընկերության փաստացի հիմնադիրներից...
«Իրավունք». ՔՊ-ականները՝ հերթական թակարդում. ավինյանականները կարող է լքել փաշինյանականներին
Իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ առնվազն «կամիկաձե» պետք է լինել, որպեսզի ցանկություն ունենան լինել ՔՊ-ի ղեկավար կազմում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ