News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 17
USD
454.99
EUR
474.78
RUB
7.21
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Կառավարության կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առաջիկայում կլքի իր պաշտոնը: Պարզվում է` քերոբյանական «շուլուխներն» այլեւս ծիծաղելի չեն Փաշինյանի համար, եւ նա, պարզապես, հարմար պահ է փնտրում եւ նաեւ հարմար փոխարինող:

Մասնավորապես` Փաշինյանի դժգոհությունն է առաջացրել այն, որ Քերոբյանի մեծ-մեծ հայտարարությունների տակ իրականացրած աշխատանքի ՕԳԳ-ն զրո է: Ի դեպ, Վահան Քերոբյանը պարբերաբար հիշեցվում էր, որ խոստացել է հրաժարական տալ, եթե 2021թ. երկնիշ աճ չլինի, իսկ տարեվերջին խոստովանեց, որ նման հայտարարություն արել է պահի թելադրանքով, քանի որ պատերազմից ու համավարակի ճգնաժամից հետո մարդկանց, ու հատկապես գործարարներին, հարկավոր էր լավատեսություն ներշնչել:

Ըստ նրա, այդ առումով շոկային օպտիմիզմ հաղորդելը կարող էր արդյունավետ լինել: Մինչդեռ, ինչպես Նիկոլ Փաշինյանը կասեր, ըստ էության, Վահան Քերոբյանն էլ ժողովրդի «լավատեսությունը ծծեց»:

Ահա հենց սա էլ կապահովի Քերոբյանի «հերոսական» հեռացումը կառավարությունից, թե տեսեք, նա իր խոսքի տերն էր` տնտեսական երկնիշ աճ չունեցանք, Քերոբյան նախարար էլ չենք ունենա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մի խփեք, մի արեք». ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ քաշքշում ու գետնին են տապալում բերման ենթարկվածներին (վիդեո)
Անհնազանդության ակցիաների ժամանակ բերման ենթարկված քաղաքացիներին ոստիկանություն Նոր Նորքի բաժնի մոտ անհամաչափ ուժ են կիրառել…
Լուսանկարի ոստիկանը բոլորի աչքի առաջ կոտրել է քաղաքացի Մհեր Ստեփանյանի ձեռքը. Մակինյան (ֆոտո)
Քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց...
Մոսկովյան փողոցում իրավիճակը լարվեց, հրմշտոց սկսվեց
Երեւանի մոսկովյան փողոցում անհնազանդության ակցիա իրականացնողների եւ կարմիրբերետավորների միջեւ քաշքշուկ սկսվեց, ոստիկանները սկսեցին ուժով...
Ապօրինի ձերբակալել են «Հայրենիք» կուսակցության անդամներին և բազմաթիվ քաղաքացիների․ Արսեն Բաբայան
Մաշտոցի պողոտայում (Փակ շուկա) պատռվեց Պարեկային ծառայության միֆը…
Երևանը կանգնած է․ ավելի քան 50 փողոց այս պահին փակ է․ Իշխան Սաղաթելյան (վիդեո)
Երևանում շատ հաճելի, արևոտ և հաղթական տրամադրություն է։ Սիրելի քաղաքացիներ, իջեք փողոց, միացեք ձեր քույրերին ու եղբայրներին...
Արմեն Աշոտյանը բերման է ենթարկվել
Թարմացում՝ Էրեբունի բաժանմունքում եմ...