News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Տաջիկստանում ռուսական ռազմակայանի լեռնային զորավարժարանում 1000 զինծառայողների մասնակցությամբ զորավարժություններ են սկսվել են, հայտնում է Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Տաջիկստանի Լյաուր եւ Սամբուլի լեռնաշղթաներում 201-րդ ռուսական ռազմակայանի մոտոհրաձգային ստորաբաժանումների 1000 զինծառայողի մասնակցությամբ մարտավարական զորավարժություններ են սկսվել։ Զորավարժությունների ընթացքում անձնակազմը պետք է պաշտպանական եւ հարձակողական գործողություններ մշակի հետախուզական-հարվածային եւ կրակային համակարգերի կիրառմամբ՝ հրետանու եւ բանակային ավիացիայի աջակցությամբ։

Զինծառայողները նաեւ մարտական կրակոցներ կիրականացնեն բոլոր տեսակի հրետանային զինատեսակներից, նռնականետերից, ինչպես նաեւ մարտական ​​մեքենաների սպառազինությունից թրթուրային, անվային տեխնիկա եւ հակառակորդի կենդանի ուժն իմիտացնող թիրախների ուղղությամբ։ Մարտականին հնարավորինս մոտ միջավայր ստեղծելու համար զորավարժարաններում տարբեր տեսակի ստատիկ եւ դինամիկ թիրախներ են օգտագործվում, հավելել են Կենտրոնական ռազմական օկրուգում:

Մարտավարական զորավարժությունների հիմնական նպատակն է ստուգել մոտոհրաձգային ստորաբաժանումների մարտական ​​պատրաստվածությունը, դրանց համահունչությունը մարտական ​​պատրաստության առաջադրանքների կատարման մեջ:

Տաջիկստանում տեղակայված 201-րդ ռազմաբազան Ռուսաստանի ամենամեծ ռազմական օբյեկտն է դրա սահմաններից դուրս։ Այն գտնվում է երկու քաղաքներում՝ Դուշանբեում եւ Բոխթարում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ