News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը


«Սպիտակ փաստաթղթի» բովանդակությունը նրա հեղինակների կարծիքն է, բայց ոչ պաշտոնական դիրքորոշում։ Այս մասին հունվարի 18-ին մամուլի ասուլիսում ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ պատասխանելով  այն հարցին, թե ինչ է մտածում փաստաթղթի մասին եւ արդյոք նրա բովանդակությունը քննարկվել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ընթացքում։

«Փաստաթղթի բովանդակությունը հեղինակների կարծիքն է։ Նրանք էլ են դա ասել։ Փորձագիտական կարծիք, որը չի նշանակում, թե այն արտացոլում է պաշտոնական կարծիքը։ Մեզ համար կարեւոր է ծանոթ լինել փորձագետների վերլուծությանը։ Բայց ես գիտեմ նաեւ այլ փորձագետների կարծիքը։ Եվ ինքս էլ, փորձագետ լինելով, վերլուծություն եմ անում։ Իհարկե, նշված փաստաթղթում կան արժեքավոր բաներ, բայց կան նաեւ եզրահանգումներ, որոնց հետ ես միանշանակ համաձայն չեմ, այդ թվում այն բանի հետ, որ Արցախը հեռանկարներ չունի։ Իմ տեսակետը ես ներկայացրել եմ այդ փաստաթղթի հեղինակների մի մասին։ Անգամ վիճել եմ։ Կարծում եմ, որ Արցախը հեռանկարներ ունի, եւ դրա երաշխիքը այս հողի վրա ապրելն ու արարելն է։ Եվ հետեւողականորեն, պրոֆեսիոնալ կերպով մեր պետականությունը ամապնդելը։ Դա դժվար եւ երկար ճանապարհ է, բայց ես վստահ եմ, որ արդյունք կլինի։ Ես Ժիրայր Լիպարիտյանին՝ համահեղինակին, ներկայացրի իմ կարծիքը եւ ասացի, որ նա, գուցե, չի տեսնի Արցախի միջազգային ճանաչումը, քանի որ բավական տարիքով է։ Բայց ես համոզված եմ, որ այդ պահը գալու է։ Համառության եւ պրոֆեսիոնալիզմի պայմանով։

Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը, ապա մենք նրա հետ փաստաթուղթը չենք քննարկել։ Ավելի շուտ՝ բանակցությունների նրա փորձը 90-ականներին եւ նրա կարծիքը տարբեր հարցերի վերաբերյալ, այդ թվում եւ հումանիտար»,- նշեց Բեգլարյանը՝ ավելացնելով, որ սկզբունքային տարաձայնություններ ունի Հայաստանի առաջին նախագահի դիրքորոշման հետ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ 2020-ի պատերազմն սկսվել է Ռուսաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությամբ
Ժողովրդական լեզվով ասած՝ Հայաստանը Թուրքիայից ու Ադրբեջանից ավելի ուժեղ...
Անհայտ կորած 25 զինծառայողների հարազատները մարտ-ապրիլի համար ևս կստանան 300-հազարական  դրամ աջակցությունը
Որոշման նախագծի ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 25 անհայտ կորած…
44-օրյա պատերազմում 18 զինծառայողի մահվան մեջ մեղադրվող փոխգնդապետի գործով ավելի քան 2.5 տարի տևած քննությունը կվերսկսվի
Գործն արդեն քննության փուլում էր, մոտենում էր ավարտին, սակայն 2023թ․ հուլիսին դատավորի լիազորությունների դադարեցումից…
ԿԽՄԿ պատվիրակությունն Ադրբեջանում մեկ տարում փոխանցել է 1 600 տեղեկություն հայ գերիներից
ԿԽՄԿ-ն անցած տարի իրականացրել է 80 այցելություն գերիների պահման վայրեր...
Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ է հայտնվել 16 անձ
Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել 23 անձի, որոնցից 16-ը գերության մեջ են հայտնվել սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների...
44-օրյա պատերազմում վիրավորված Աբիգ Մարգարյանը բուժում կստանա Մոսկվայում. կառավարությունը հատկացրեց 4,2 մլն դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշեց պահուստային…
Ամենաշատ