News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Վլադիմիր Վարդանյանն ասում է՝ պետք չի արդարադատությունը, դատարանները քաղաքականացնել, ես հենց այդ դեպքում սպասում եմ, որ հենց վաղը պարոն Վարդանյանն իր ելույթի հնարավորությունից կօգտվի եւ ՀՀ պատմության մեջ դատավորների վերաբերյալ ամենախայտառակ, ամենամիջամտող, ամենանվաստացվող գնահատական տված պաշտոնյային հորդորելու է, որ նման բան երբեք չկրկնվի, որ ՀՀ ամենաբարձր պաշտոն զբաղեցնող անձը դատավորների մասին չխոսի «վնգստացող դատավորներ» ձևակերպմամբ: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագծի վերաբերյալ ելույթ ունենալով՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Ես շատ կկարեւորեմ այդ գործողությունը: Ես վստահ եմ, որ երբ դուք նման գնահատական եք հայտնում, դա հո չի՞ վերաբերում միայն ընդդիմությանը: Տոեսնենք, այդ առումով զարգացում կունենանք թե ոչ»,-ասաց նա:

Անդրադառնալով բուն նախագծին, Վարդեւանյանն ասաց. «Այս նախագիծն այն մասին է, որ կարող են լինել քրեական գործեր, հետապնդումներ ցանկացած անձի նկատմամբ, որն անմեղ է, որովհետև չկա հակառակի մասին օրինական ուժի մեջ մտած դատավճիռ»:

Նրա խոսքով, նախագծով դատավորներին իրավունք է տրվում որոշում կայացնել, որ մեղադրյալը չի կարող նիստերում ելույթ ունենալ, իր գործերի նյութերին ծանոթանալ կամ նոր փաստաբան ներգրավել:

Վարդևանյանի պնդմամբ՝ նախագծի ձևակերպումներով նման սահմանափակումներ կարող են լինել ամբողջ քրեական հետապնդման ընթացքում:

Շեշտելով, որ եվրոպական փորձում նման մեխանիզմ չկա՝ ընդդիմադիր պատագամավորը նկատեց, որ այնտեղ կա դրա բարեխիճ իրացման մշակույթ, որտեղ դատարանները չեն լինում արմենդանիեալյանական բնույթի:

Վարդևանյանը հիշեցրեց, որ նման նախադեպ Հայաստանում ունեցել են, երբ քրեական գործով քննության ընթացքում դատավորն ուղղակի որոշել է, որ պաշտպանական կողմը չպետք է ելույթ ունենա և հեռացել է խորհրդակցական սենյակ. «Այն ժամանակ նշվածն  ապօրինություն էր համարվում, բայց այս նախագծով այն ապօրինություն չպետք է համարվի: Սա իսկապես ժողովրդավարության, մարդու իրավունքների հետ առնչություն չունեցող նախագիծ է և ի տարբերություն Սոմալիի և Կոնգոյի՝ Հայաստանում ժողովրդավարական սկզբունք կա և նման մոտեցումն անթուլատրելի է»:

Վարդեւանյանը նաեւ նկատեց, որ ՍԴ-ն հարցը դիտարկել է որոշակիության եւ համաչափության տեսանկյունից. «Բայց ՍԴ-ն չի նայել արդար դատաքննության տեսանկյունից, չի նայել մեղադրանքից պաշտպանվելու իրավունքի տեսանկյունից, որոնցից յուրաքանչյուրը հանդիսանում է առանձին իրավունքից: ՀՀ նախագահը երբ բբարձրացրել էր հարցը, խնդիրը դիտարկել էր հենց այդ տեսնակյունից: Մենք ունենք այստեղ որոշակի ռիսկ: Եկեք այս ռիսկերը չեզոքացնենք, հակառակ դեպքում լավ բան չենք անելու: Հենց նույն ձեր ասած նպատակլը՝ արդարադատության շահը կարելի էր ավելի լավ ձեւով անել»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ