News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՊՇՌ թեստերի վերաբերյալ ՍԴ որոշումը երկու հանգամանք շատ հստակ ֆիքսել է, առաջին, որ քաղաքացու՝ իր հաշվին թեստի վճար կատարելու պարտականությունը հակասահմանադրական է: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

«Երկրորդ, ՍԴ-ի որոշման մեջ ոչ մի հիշատակում չկա բարերարի մասին, հարեւանի մասին, բարեկամի մասին: Կա հիշատակում պետության մասին: Որոշման մեջ բառացի գրված է, որ պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի սոցիալական  համերաշխության օրակարգով եւ այդ միտքը ասում է այն կոնտեքստում, որ ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է, ՊՇՌ թեստերի արժեքը 15-40 հազար դրամ կարող է լինել: Այդ կոնտեքստում պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի սոցիալական համերաշխության օրակարգով: Եթե այս իշխանությունները այս պարզ ճշմարտությունը չեն ուզում ընկալել, դրա հետեւանքները կրելու են այս կամ այն ձեւով: Մարդկանց վրա հակասահմանադրական պարտականություն դնելը ինքնին հետեւանք պետք է առաջացնի: Այս իշխանությունները տեսնում են, որ իրենց գործողությունը հակասահմանադրական է, դրանով հպարտանում են»,-ասաց նա:

Հարցին, թե մինշանակ պետությունը պետք է փոխհատուցի՞ թեստերի գումարը, պատգամավորը պատասխանեց. «Ես ազնվորեն ասում եմ՝ ՍԴ-ն դրա լուծում տվողը չէ, բայց ՍԴ-ն կարող է հուշում, ուղենիշ տալ, որը տվել է: Ես մեր քաղաքացիներին խորհուրդ կտամ, որ գործատուների հետ այս հարցը դնեն կառավարության առջեւ: ՍԴ-ն որեւէ բառ չի ասել գործատուի վրա նման պարտականություն դնելու մասին, բայց պետության վրա դրել է: Թող ոչ մի աշխատող կամ գործատու չվախենա ռեպրեսիաներից: Բիզնեսի կորցնելու խնդիր չի առաջանալու: Վարչական ակտ կարող են գրել գործատուի վրա: Գործառուն դա շատ հանգիստ ձեւով կարողանալու է բողոքարկել վարչական դատարան, հիմքում դնելով ՍԴ որոշումը»:

Վարդեւանյանի կարծիքով ՍԴ որոշումից հետո կառավարությունը պետք է ներողություն խնդրեր քաղաքացիներից, խնդրեր, որ նախկինում արված ծախսերը չփոխհատուցի, բայց նոր ծախսերը վերցնի իր վրա:

Հարցին, թե եթե աշխատողներն ու գործատուները սկսեն իրենց իրավունքներին տեր կանգնել եւ իրենց նկատմամբ ռեպերսիաներ սկսեն, այդ պարագայում դուք պատրա՞ստ եք աջակցել նրանց, Վարդեւանյանն ասաց, որ Հայաստանի պես երկրում առանց պայքարի ոչինչ չի լինում. «Սրա համար շատ կարեւոր կլինի այո, մի քանի իրավական պրոցեսների իրացումը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ