News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կոնվերս Բանկի  հաճախորդներն այսօրվանից կարող են օգտվել վճարման առավել ապահով, անվտանգ և վստահելի գործիքից՝ Apple Pay-ից՝ ազատվելով վճարային քարտն  այլ անձի փոխանցելու, վճարային տերմինալների կոճակներին հպվելու եւ կանխիկ գումարով վճարումը կատարելու անհրաժեշտությունից:

Apple Pay-ի միջոցով իրականացվող յուրաքանչյուր գործարքի պաշտպանությունն իրականացվում է  IPhone-ի նորարարական տեխնոլոգիաների միջոցով: Այն ապահովված է հուսալի պաշտպանությամբ և վավերացվում է Face ID-ով, Touch ID-ով կամ սարքի գաղտնաբառով:

Անհպում վճարում կատարելու համար բավարար է Apple–ի սարքը մոտեցնել վճարային տերմինալին: Apple Pay-ով վճարումներ կարելի է կատարել խանութ-վաճառասրահներում, առեւտրի եւ սպասարկման ցանցում, ինտերնետ խանութներում և այլն:

Apple Pay-ը կարելի է օգտագործել նաև AppleWatch-ի հավելվածներում վճարումների, ինչպես նաեւ ինտերնետ միջավայրում iPhone-ով, iPad-ով և Mac-ով ավելի արագ և հարմարավետ գնումներ կատարելու համար: Օգտահաշիվներ ստեղծելու կամ առաքման և վճարային տեղեկությունները մի քանի անգամ մուտքագրելու անհրաժեշտություն չկա:

Անվտանգությունն ու գաղտնիությունն առանցքային նշանակություն ունեն Apple Pay-ի համար: Կրեդիտային կամ դեբետային քարտը Apple Pay-ին կցելիս տվյալ քարտի իրական համարը չի պահվում ո՛չ սարքում, ո՛չ էլ Apple-ի սերվերներում: Դրա փոխարեն սարքին տրվում է չկրկնվող թվային քարտի համար, որը գաղտնագրվում և պահվում է այդ սարքի «Անվտանգ տարր» (Secure Element) հավաստագրված չիպի մեջ, որը նախատեսված է վճարային տեղեկատվության անվտանգ պահպանման համար:

Apple Pay-ը կարգավորելը շատ հեշտ է: Բավական է պարզապես մուտք գործել iPhone-ում առկա Wallet հավելվածը, սեղմել «+» նշանին և հետևել ցուցումներին՝ Բանկի կրեդիտային կամ դեբետային քարտը ավելացնելու համար: Քարտը iPhone-ին, Apple Watch-ին, iPad-ին և Mac-ին կցելուց անմիջապես հետո հաճախորդը կարող է սկսել օգտագործել Apple Pay-ը: Հաճախորդները կշարունակեն օգտվել Բանկի կողմից քարտապաններին առաջարկվող բոլոր զեղչերից ու առավելություններից:

Wallet-ում քարտը հնարավոր է նաև ավելացնել Կոնվերս բանկի Մոբայլ բանկ հավելվածից՝ սեղմելով Add to Apple Wallet կոճակը և հետևելով ցուցումներին:

Apple Pay-ի մասին ավելին իմանալու համար այցելեք

Կոնվերս Բանկի մասին ավելին իմանալու համար այցելեք

Կոնվերս Բանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է:  01.10.2021թ դրությամբ, Բանկի  ընդհանուր կապիտալը կազմել է մոտ 49 մլրդ դրամ, ակտիվները՝ 369.4 մլրդ դրամ, վարկային պորտֆելը՝ 225 մլրդ դրամ, իսկ  պարտավորությունները հաճախորդների նկատմամբ (այդ թվում Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի գծով)՝ 268.7  մլրդ դրամ:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Ամենաշատ