News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Բժիշկ Արմեն Չարչյանի առողջությունն իսկապես քայքայվել է այս ժամանակահատվածում. Դեռ այնքան չի ապաքինվել, որ առօրյա աշխատանքային ռեժիմի մեջ լինի, բայց մեծ հույս ունենք, որ առաջիկայում կտեսնենք նաեւ ԱԺ աշխատանքներին մասնակցելիս: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

Հարցին, թե պատրաստվո՞ւմ են իրավական գործընթաց սկսել Ա. Չարչյանին ոչ հիմնավոր ազատությունից զրկելու, սրտի կաթվածի հասցնելու համար, Վարդեւանյանը դրական պատասխան տվեց. «Միանշանակ: Ես վստահ եմ՝ պաշտպան Էրիկ Ալեքսանյանը եւս այդ հարցով հետեւողական է լինելու, նաեւ մեր կողմից հարձը մշտապես բարձրաձայնվելու է: Պատգամավորների այդ կալանավորումները երչբեք չի կարող ընկալվել թե իշխանական, թե ընդդիմադիր պատգամավորների կողմից»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ