News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունել է Ռամկավար Ազատական Կուսակցության Լիբանանի Շրջանային նորընտիր Վարչությանը: Պատուիրակությունը գլխավորել է վարչության վերընտրյալ ատենապետ ընկ. Սեւակ Հակոբյանը: Պատվիրակության մաս են կազմել  Ջէքի Տէրվիշյանը (ատենադապիր), Կարին Ավետիքյանը եւ Սեդրակ Քյուրեճյանը (գանձապահ), Արա Թերզյանը (հաշուապահ) եւ Վահե Արթինյանը:

Հանդիպումը առիթ հանդիսացաւ անդրադարձ կատարելու Լիբանանի ընդհանուր կացութեան, Հայաստան-Սփիւռք յարաբերութեան եւ Վեհափառ Հայրապետին կողմէ հռչակուած «Սփիւռքի Տարի»ի աշխատանքներուն ու ծրագիրներուն։

Այս առիթով, Նորին Սրբութիւնը դարձեալ յիշեցուց, որ Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը, յատկապէս սփիւռքահայ կեանքին մէջ, կարեւոր դերակատարութիւն ունեցած է եւ ունի եւ շեշտեց անոր ներքին միութեան ամրապնդման անհրաժեշտութիւնը։

Հանդիպումը առիթ մըն էր նաեւ Վեհափառ Տիրոջ տեղեակ պահելու ՌԱԿ-ի մէջ տեղի ունեցող միասնականութեան եւ վերամիաւորման շունչով տեղի ունեցող նորութիւններու մանրամասնութիւններուն, որ դրսեւորուեցաւ ՌԱԿ-ի Միասնականութեան Նախաձեռնող Ղեկավարներու Համախմբումին «ՌԱԿ-ին Միասնականութեան Պահը Հնչած Է Արդէն» կոչով: Ընկ. Յակոբեան շեշտեց, որ այս կոչը անաչառ եւ բարիին միտող կոչ մըն է, որուն չընդառաջելը լուսանցքի վրայ պիտի պահէ խնդրոյ առարկայ մարդիկը:  Իսկ ինչ կը վերաբերի կուսակցութեան ներլիբանանեան երկուութեան դրութեան, ընկ. Յակոբեան պարզեց, որ «նշանակովի» վարչութիւն հասկացողութիւնը անհարիր է ՌԱԿ-ի գաղափարախօսութեան ու դաւանանքին հետ եւ հետեւաբար՝ ապօրինի,  մինչ ՌԱԿ-ի ընտանիքի Լիբանանի օրինական կառոյցները՝ Թէքէեան Կեդրոնը, Վահան Թէքէեան Վարժարանը, ՌԱԿ-ի ակումբներն  ու կուսակցութեան ԶԱՐԹՕՆՔ պաշտօնաթերթը կը գործեն սոյն հանդիպման ներկայ եղող ՌԱԿ Լիբանանի Շրջանային նորընտիր Վարչութեան հետ համահունչ եւ անոր հովանիին ներքոյ:

Ընկ. Յակոբեան Արամ Ա. Վեհափառին ուշադրութեանը յանձնեց, որ Պէյրութի Թէքէեան Կեդրոնը հակառակ այն փաստին, որ իր աշխահարգարական դիրքին պատճառով ամենաշատ վնասը կրեց Պէյրութի նաւահանգիստի պայթումին, մինչեւ օրս օգնութիւն չստացաւ այս խնդրով կազմուած՝ Լիբանանի Հայոց Ազգային Առաջնորդարանին հովանիին տակ գործող «Վերականգնումի Մարմինին» կողմէ:

Վեհափառ Հայրապետը իր ուրախութիւնը յայտնեց ՌԱԿ-ի Համադրուած Մամուլի Խորհուրդին կազմութեան համար եւ մաղթեց, որ ան խթան կը հանդիսանայ ՌԱԿ-ի բոլոր կառոյցներուն վերամիաւորման:

Նշենք, որ ՌԱԿ Լիբանանի Շրջանային Վարչութեան Պատուիրակությունը այցելել է Վահան Թէքէյան Վարժարան:

Վահան Թէքէեան Վարժարանի նորանշանակ տնօրէնուհի Տիկ. Սեւանա Սեմերճեան-Տարագճեանի ազնիւ հիւրնկալութեամբ ՌԱԿ Լիբանանի Շրջանային Վարչութեան անդամները հպարտութեամբ լսեցին այնտեղ տարուող աշխատանքներուն մասին եւ ի սրտէ շնորհաւորեցին տնօրէնուհիին անխոնջ աշխատանքը ինչպէս նաեւ ուսուցչական կազմին ու աշխատակազմին անձնուէր նուիրումը Լիբանանի դիմագրաւած այս դժուար օրերուն:

Հանդիպումը առիթ մըն էր նաեւ Տնօրէնուհիին փոխանցելու ՌԱԿ Լիբանանի Շրջանային Վարչութեան բարեկամ՝ նախկին լիբանանահայ, ամերիկաբնակ ղեկավար ընկեր Վարդան Նազիրեանի 30 միլիոն լիբանանեան ոսկիի համեստ նուէրը մեր վարժարանին ուսուցչակազմին ու աշխատողներուն:

ՌԱԿ-ի պատուիրակութիւնը Տիկին Սեւանայ Սեմերճեան-Տարագճեանին յաջողութիւն մաղթելով մեկնեցաւ իր հոգեհարազատ վարժարանէն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ