News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի խորհրդարանը լիագումար նիստի ժամանակ հավանություն է տվել մայրաքաղաքն Արեւելյան Կալիմանտան նահանգ տեղափոխելու օրինագծին, հայտնում է CNN Indonesia-ն։

Նիստին մասնակցել են 575 պատգամավորներից 305-ը։

Հունվարի 17-ին Ինդոնեզիայի ազգային զարգացման պլանավորման նախարար Սուհարսո Մոնոարֆան հայտարարել է, որ հանրապետության նոր մայրաքաղաքը կոչվելու է Նուսանտարա։

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտարարել էր 2019 թվականին մայրաքաղաքը Ջակարտայից տեղափոխելու պլանների մասին։ Այդ նպատակների համար հատկացվել էր գրեթե 32 մլրդ դոլար։ Այնուամենայնիվ, կորոնավիրուսային համավարակի պատճառով նախագիծը կասեցվել էր։ Այն նախատեսվում է վերսկսել երկու տարուց։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ