News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Թուրքիան շատ բաց, Էրդողանի մակարդակով սկսած հայտարարել է նախապայմանների մասին, որոնք դրված են բանակցությունների սեղանին: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ավանդական նախապայմաններին ավելացել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որին հասնելու համար Թուրքիան եւ Ադրբեջանը քաղաքական, դիվանագիտական, քարոզչական, ռազմական շատ մեծ ներդրումներ են անում:

Այս իրավիճկում հանրությանը  հավաստիացնել, թե իրականության մեջ կողմերը գտնվում են հավասար դիրքերում, գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը»,- ասաց նա:

Աբրահամյանի խոսքով, այս իշխանության 3-4 տարիների ողջ քաղաքական կյանքը ցույց է տվել, որ իրականության մեջ ճշմարտությունը, անկեղծությունը բացակայում է, իշխանությունն ասում է  մեկ բան, իրականացնում լրիվ այլ բան և ակնկալել, որ այս պայմաններում իշխանությունը կարող է այս դեպքում ճշմարտությունը մատուցել, որևէ ձևի տրամաբանական չէ: Պատգամավորն ընդգծեց, որ նախապայմանների մասին բաց տեքստով խոսում են թուրք պաշտոնյաները, այդ թվում Թուրքիայի նախագահ Էրդողանը. «Իշխանությունը երեկ նաև փորձում էր համոզել, որ իրենք երբևէ հայ-թուրքական  գործընթացի հետ կապված որևէ բան չեն թաքցրել: Բայց իրականության մեջ  թուրքերի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին իմացանք այն ժամանակ, երբ Էրդողանը խոսեց այդ մասին  լրատվամիջոցների հետ զրույցում, և մենք այդ ժամանակ իմացանք, որ կա նաև վրացական միջնորդություն այս գործընթացում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նրա խոսքով, Թուրքիան փորձում է տարբեր խողովակներով հասցնել, որ ավանդական նախապայմաններն ուժի մեջ են. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը մշտապես եղել է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, բայց եթե վերհիշեք վերջին 1-2 տարվա իրադարձությունները, կտեսնեք գլխավոր քաղաքական օրակարգերը, տեսեք արդյո՞ք ցեղասպանության միջազգային ճանաչումը շարունակում է որպես ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերից մեկը մնալ:

Այս իշխանության համար հայրենիքը, ազգայինը, գաղափարները գոյություն չունեցող արժեքներ են, կա  իրավիճակից պլստալու հնարավորություն, կա իշխանություն պահելու կարևորություն և դրանք, ցավալիորեն, այսօր առաջին պլանում են, երկրորդում են այն կարևորագույն հարցերը, որոնք  վերջին 3 տասնամյակում Հայաստանի համար եղել են առաջնահերթ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

Նա նշեց, որ իշխանությունները փորձում են անվտանգության հետ կապված հարցերը մղել երկրորդ պլան, առաջ բերել օրվա հացի լուծման կամ մի երկու կոպեկ ավելի գումար ունենալու հարցը և մարդկանց համոզել, որ, թքած ունենալով կարևոր արժեքների վրա, գնում են ավելի լավ ապրելու ճանապարհով։

«Եթե նույնիսկ որոշակի կարճ ժամանակով Թուրքիան բարեհաճ լինի, և ցույց տրվի, թե Հայաստանում կյանքը փոխվել է, իրականության մեջ դա շատ կարճաժամկետ էֆեկտ  է ունենալու, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի նպատակներում խնդիրը ոչ թե տնտեսական հարաբերություններ կառուցելն է, այլ` իրենց քաղաքական-ռազմավարական շահերին հասնելը, իսկ դրանք արտահայտվում են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից  պարբերաբար հրապարակվող քարտեզներով, որտեղ Հայաստանը կամ գոյություն չունի, կամ Հայաստանի մի մասը, Արցախը, գտնվում են ադրբեջանա-թուրքական վերահսկողության ներքո», - ասաց Տիգրան Աբրահամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ