News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Քաշաթաղի և Քարվաճառի հանձնումից հետո սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ են ստացել Սյունքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մի շարք բնակավայրեր, այս իրավիճակում ևս 1-2 կմ հետ գնալը ոչ միայն կորուստ է հայրենիքի, այլ խնդիր է նաև ռազմավարական և ռազմական տեսանկյունից: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ԱԳՆ հայտարարությանը, թե հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի հետագա սրացումից խուսափելու միջոցներից մեկը կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի երկայնքով միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկումը:

«Սյունիքում հատվածներ կան, որ եթե մենք 3 կմ հետ ենք քաշվում, դրանով մենք հետ ենք քաշվում ոչ միայն մեր բնակավայրերից, այլեւ մեր կոմունիկացիաներից»,-ասաց նա:

Աբրահամյանի խոսքով, այս ընթացքում տեսել ենք, որ Ադրբեջանի զորքերն անարգել ելումուտ են ապահովում Հայաստանի սուվերեն տարածքում. «Պատկերացրեք իրավիճակ, մենք եւս 3 կմ հետ ենք քաշվում, մեր բնակավայրերից, կոմունիկացիաներից, որոնք ստանում են, օրինակ, չեզոք գոտու կարգավիճակ, այդ դեպքում ո՞վ է վերահսկելու ադրբեջանական հաջորդ ագրեսիան: Մինչեւ ո՞ւր ենք հետ քաշվում: Եթե համարում ենք, որ Ադրբեջանը գտնվում է մեր տարածքում, ո՞րն է իմաստ մենք մեր հատվածում 3 կմ զիջենք, հետ քայլ կատարենք: Իրականում այստեղ ոչ մի տրամաբանություն չկա: Իշխանությունը փորձում է ցույց տալ, որ ջանքեր է գործադրում իրավիճակը շտկելու, կորցրածը հետ բերելու, բայց մեզ գլորում է շատ ավելի վատ վիճակի»,-ասաց Աբրահամյանը:

Նրա խոսքով, իշխանությունը կամ չի գնահատել Հայաստանի համար ստեղծվող նոր սպառնալիքները, կամ գիտակցաբար գնում է նոր կորուստների, նոր զիջումների, որի գինը վճարելու է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ