News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Մեր խնդիրն այն չէ, որ 18-20 տարեկան զինծառայողը սահմանին է, այլ այն, որ զինծառայողը պետք է ունենա մարտունակության անհրաժեշտ մակարդակ, պետք է լինի կարգապահության անհրաժեշտ մակարդակ, իսկ առաջնագծում եղած ենթակառուցվածքները պետք է հնարավորություն ստեղծեն պաշտպանողական, հակահարձակողական ու հարձակողական մարտերի համար: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Երբ մենք խոսում ենք առաջնագծի կահավորվածության մասին, փորձում են դա կենցաղի վերածել, ցույց տալ, որ կացարան կա, ուտելիք կա:

Եթե մենք ունենայինք անվտանգության անհրաժեշտ մակարդակ, ապա օրինակ, Տեղ համայնքում չէին կարող ստեղծվել իրավիճակ, երբ հովիվը մտներ այնպիսի գոտի, որը սպառնալիք է առաջացնում, դա չֆիքսվեր ու չկանխվեր մեր զինծառայողների կողմից: Այս դեպքերը խոսում են այն իրական վիճակի մասին, որ կա մեր զինված ուժերում»,-ասաց նա:

Տիգրան Աբրահամյանը նշեց, որ Ադրբեջանն իր զինված ուժերի մոդեռնիզացիան, սպառազինության ներկրման փաստը օգտագործում է ՀՀ-ի վրա ճնշումներ գործադրելու և նոր զիջումներ ստանալու համար. «Այդ քաղաքականությունը բաց է, երկրի նախագահը նույնիսկ ուղիղ խոսում է դրա մասին։ Փաստացի, մեր խնդիրը ոչ միայն աին է, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է կանխել Հայաստանի Զինված ուժերի արդիականացումը, այլև նրանում, որ Հայաստանի իշխանություններն ականջալուր են լինում այդ հորդորներին և այս իրավիճակում մեր Զինված ուժերը շարունակում են գտնվել այնպիսի վիճակում, որը չի բավարարում Հայաստանի քաղաքացիներին»,- ասաց նա:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ մարդիկ, որոնք մշակում և իրականացում են ՀՀ ԶՈւ-երում բարեփոխումները, մարտունակության  բարձրացմանն ուղղված միջոցառումներ, եթե լինեն նորմալ, նույնիսկ 2017 թվականի բյուջեով կարելի էր ստեղծել համակարգ, որը ՀՀ և ԱՀ համար կարող էր ապահովել նվազագույն խնդիրները:

«Այսինքն այստեղ միայն բյուջեի խնդիր չէ, այլ այն է, որ  երկիրը ղեկավարում են մարդիկ, որոնք նպատակային ձևով Զինված ուժերը տանում են կազմալուծման։ Ռազմաքաղաքական իշխանության բուրգի վերևում ներկայացված են անձինք, որոնք նույնիսկ ցանկության դեպքում ի վիճակի չեն Հայաստանը դուրս բերել այս վիճակից»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ցորի» զորամասի զոհված զինվորների ծնողները պահանջում են Ջալալ Հարությունյանի գործը Երևանում քննել
Բաքուն գերիների և պատանդների հարցը օգտագործում է քաղաքական նպատակներով. փաստաբան
Պաշտոնական տվյալներով՝ գերության մեջ է մնում 23 քաղաքացի...
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ամենաշատ