News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 20
USD
459.4
EUR
484.07
RUB
7.4
Տեսնել լրահոսը


ՀՀ որեւէ իշխանության օրոք հայկական կողմը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախապայմաններ չի դրել Թուրքիային առջեւ: Հունվարի 18-ին լրագրողների հետ զրույցում նման հավաստիացում արեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից խորհրդարանի փոխխոսնակ, հայ-թուրքական բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

Նա պարզաբանեց, որ այս առումով ոչինչ չի փոխվել. «Կա իրավիճակ, որը մեզ ձեռնտու է չէ եւ, կարծում եմ, ձեռնտու չէ Թուրքիայի համար։ Մենք ուզում ենք, որպեսզի սահմանները բաց լինեն»,- ասաց Ռուբինյանը։

Առաջին հանդիպման ժամանակ, ըստ նրա, երկուստեք փորձ արվեց քննարկել ոչ թե սուր, այլ դրական հարցեր։

«Հետագա գործընթացը կախված է Թուրքիայի կառուցողականության աստիճանից, առարկայական բանակցություններում ներգրավվելու պատրաստակամությունից։ Հաջորդ հանդիպման օրվա ու վայրի շուրջ պայմանավորվածություն դեռ ձեռք չի բերվել, բայց դա շուտով տեղի կունենա։ Բանակցությունների իմաստը նաեւ պարզելն է, թե ինչ նպատակով է Թուրքիան միակողմանի փակել սահմանը։ Ինչ վերաբերում է սադրանքներին հայ-ադրբեջանական սահմանին, ապա ոչ մի ճնշում Հայաստանին չի ստիպի հրաժարվել իր կենսական շահերից»,- վստահեցրեց վարչապետի համախոհ Նիկոլ Փաշինյանը։

Ռուբինյանը պարզաբանեց, որ պատրաստ է նրան, որ «կվարկաբեկեն» գործընթացը եւ անձամբ իրեն։ «Ես հանգիստ եմ վերաբերվում իմ անձի շուրջ շահարկումներին եւ երբեք ափերիցս դուրս չեմ գալիս: Չեմ կարծում, որ ընդդիմությունը կշարունակի գործել այնպես, ինչպես երեկ էր։ Կարծում եմ՝ հասկացան, որ դա ոչ մի օգուտ չի տալիս»,- հավելեց Ռուբինյանը, ով նախօրեին մի քանի անգամ սպառնալիքներ էր հնչեցրել ընդդիմադիր պատգամավորների հասցեին։

Անդրադառնալով իր ավտոմեքենայի վրա հայկական դրոշի բացակայության մասին խոսակցություններին՝ նա ցավով նշեց, որ «քննարկվում են ոչ թե բովանդակային, այլ տեխնիկական հարցեր»։ Փոխխոսնակը պարզաբանեց, որ դրոշները սովորաբար դրվում են դեսպանների ավտոմեքենաների վրա։ «Թուրքիայի ներկայացուցչի հետ հանդիպումից առաջ Ռուսաստանի փոխարտգործնախարարը երկկողմանի հանդիպումներ ունեցավ իմ եւ Թուրքիայի ներկայացուցչի հետ, ով եկել էր հանդիպմանը Թուրքիայի դեսպանի հետ, եւ նրա ավտոմեքենայի վրա Թուրքիայի դրոշ կար: Ինձ հետ դեսպան չկար, ուստի ավտոմեքենայիս վրա դրոշ չկար»,- եզրափակեց Ռուբեն Ռուբինյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հերիք է մասնակցեք ՆԱՏՕ-ական խարդավանքներին. Էդուարդ Շարմազանով
Նիկոլի գործընկերները հրապարակային ասում են՝ ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը նա փոխել է դեպի Արեւմուտք...
Սահմանադրությանը հակասում են Արցախի կարգավիճակի անտեսման հարցերը ․ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդ
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական բանակցություններում իրավական անվտանգությունը երաշխավորելու անհրաժեշտության մասին․․․
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է մի շարք դեսպանների. Քաննարկել են Հայաստան-Թուրքիա գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 10-ին ընդունել է…
Կա այլ՝ փակ օրակարգ թուրքական նախապայմաններով, որի մասին ՀՀ դե ֆակտո իշխանությունը ոչինչ չի հայտնում. թուրքագետ
Եթե իսկապես այդ հանդիպումները այլ՝ գաղտնի օրակարգ չունենային, այլ միայն կոչված լինեին կողմերի միջև դիվանագիտական...
Արարատ Միրզոյանը «Atlantic Council»-ի շրջանակում խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին
Անդրադարձ է կատարվել ժողովրդավարական զարգացման, մարդու իրավունքների…
Հատուկ բանագնացները համաձայնել են կարգավորման գործընթացը շարունակել առանց նախապայմանների․ Թուրքիայի ԱԳՆ
Նրանք հաստատեցին գործընթացն առանց նախապայմանների շարունակելու իրենց համաձայնությունը․․․